ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում կալանավորել են Բենգազիում ահաբեկչության գործով կասկածյալին

ՖՈՏՈ

Վաշինգթոնի դաշնային դատարանը կալանավորել է լիբիացի Մուստաֆա ալ Իմամին, որին ամերիկացի զինվորականներն էին ձերբակալել Լիբիայում իրականացված  գործողության արդյունքում։ Այս մաիսն հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Նրան մեղադրում են Բենգազիում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություն ունենալու մեջ, ասվում է դատարանի որոշման մեջ։

Դատարանը համաձայնել է դատախազության դիրքորոշման հետ , որը հայտնել էր, որ մեղադրյալը կարող է թաքնվել, եթե նրան ազատության մեջ թողնեն։ Այսպիսով, Ալ Իմամին կալանավորել են առանց գրավով ազատվելու հնարավորության։

ԱԼ Իմամին մեղադրելու են երեք հոդվածով՝ այդ թվում սպանություն ԱՄՆ դաշնային տարածքում, նաեւ ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ու զենքի ապօրինի պահում։ Այդ մեղադրանքներով նրան սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում։

Ալ Իմամի դեմ մեղադրանքներ են առաջադրվել դեռ 2015-ին, երբ նրա կալանավորման համար օրդեր է տրամադրվել։

2012-ին Բենգազիում դեսպանատան վրա հարձակման հետեւանքով սպանվել են չորս ամերիկացիներ՝ այդ թվում Լիբիայում ԱՄՆ դեսպանը։ Հարձակման համար մեղադրել են լիբիական ահաբեկչական «Անսար աշ Շարիա» պմբավորմանը, որը 2017-ի մայիսին, լրատվամիջոցների տեղեկություններով, հայտնել էր իր ինքնալուծարման մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular