Վասիլի Ուտկինն ուղիղ եթերի ժամանակ ընկել է աթոռից
ՖՈՏՈՖուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը «Спорт FM»-ի ուղիղ եթերի ընթացքում ընկել է աթոռից:
Զավեշտալի դրվագի տեսանյութը հրապարակվել է «Թվիթերում».
«Անպայման դիտեք տեսանյութը: Աթոռս կոտրվեց: Հիանալի է: Այստեղ սա առաջին նման դեպքն էր, իսկ առհասարակ` ոչ: Հիմա ես 150 կգ-ից փոքր-ինչ ավել եմ կշռում, իսկ բազկաթոռները սովորաբար նախատեսված են 110 կգ քաշ ունեցող մարդկանց համար: Համենայն դեպս, տեսախցիկների առջև առաջին անգամ նման բան տեղի ունեցավ: Ես ձեզ շնորհավորում եմ»,- մեկնաբանել է միջադեպը Ուտկինը ռադիոեթերում:
Ավելի ուշ, ռուս մեկնաբանն այդ մասին գրառում է կատարել «Instagram»-ում.
«8-րդ դասարանից սկսած սա իմ արդեն երևի 15-րդ աթոռն է, որ կոտրվում է: Բայց առաջինը` եթերում: Բոլոր հնարքները կատարվել են պրոֆեսիոնալների կողմից, չփորձեք այն տանը կրկնել` առանց մեծերի»,- կատակել է Ուտկինը: