Հրաշք դեղահաբ, որը կազատի վատ սովորություններից
ՖՈՏՈԱնգլիական դեղագործական Indivior կազմակերպությունը պլանավորում է 2020թ.-ին սկսել այնպիսի դեղահաբերի արտադրություն, որը կազատի ալկոհոլային կախվածությունից: Դեռևս պարզ չէ, ընդամենը մեկ հաբի օգտագործումը բավարար կլինի արդյոք ազատվելու նման կախվածությունից, թե անհրաժեշտ կլինի դեղահաբերի որոշակի քանակի ընդունում:
Դեղահաբը, որը կլինի դեղատներում 2020թ.-ին, արգելափակում է ալկոհոլի ազդեցությամբ ակտիվացվող գլխուղեղում գտնվող հաճույքի կենտրոնները:
Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների արդյունքը դրական է եղել` այս նոր դեղահաբն անվնաս է և չի առաջացնում կախվածություն: Դեղահաբն ընդունողը պարզապես հաճույք չի ստանում ալկոհոլի օգտագործումից: Այս փաստը խիստ կարևոր է, քանի որ արդեն գոյություն ունեցող միջոցները կարող են առաջացնել մորֆիի, հերոինի օգտագործման հակում: