Օլիմպիական չեմպիոնը կարիերան ավարտեց 22 տարեկանում
ՖՈՏՈՕլիմպիական չեմպիոնուհի, գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Մարգարիտա Մամունը ավարտեց մարզական կարիերան:
«Նա ավարտել է կարիերան, այլեւս հանդես չի գա մրցումներում: Ցավոք, Մարգարիտան իր առաքելությունը կատարեց»,- tass.ru-ին ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան:
2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում չեմպիոն հռչակվելուց հետո 22-ամյա Մամունը դադար էր վերցրել, իսկ այս սեպտեմբերին չէր բացառել, որ կմասնակցի 2018թ. աշխարհի առաջնությանը:
Մամունը նաեւ աշխարհի 7-ակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության քառակի հաղթող: