ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա այնպիսի տղամարդ, որը կսազի Անջելինային. Բրեդ Փիթ

ՖՈՏՈ

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունից հետո ամոբղջ աշխարհը քննարկում է նրանց հարաբերությունները և ենթադրություններ անում՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Elle-ի հաղորդմամբ՝ օրերս Ջոլիին մոտ գտնվող աղբյուրը հայտնել է, որ նա արդեն մի քանի ամիս հանդիպում է գործարարի հետ, որի անունը դեռ գաղտնի է մնում, և նրանք պատրաստվում են ամուսնանալ:

Աղբյուրը նշել է, որ Փիթը ծանոթ է նրա հետ, սակայն, նույնիսկ հարգելով իր նախկին կնոջ ընտրությունը, կարծում է, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի:

«Բրեդը կասկածում է, որ Անջելինան երբևէ երջանիկ կլինի ամուսնական կյանքում: Նա համոզված է, որ աշխարհում այնպիսի տղամարդ չկա, որը նրան կսազի: Պատճառն այն է, որ Անջելինան չի կարող փոխզիջումների գնալ, իսկ սա, Բրեդի կարծիքով, ամենակարևորն է հարաբերություններում», - ասել է աղբյուրը:

Նա նաև ասել է, որ Փիթը փորձել է անել ամեն ինչ Ջոլիի համար և մինչ օրս շատ հիասթափված է, որ իր ջանքերն ապարդյուն էին:

«Անջելինան շատ պահանջկոտ է իր կողքին գտնվող տղամարդու հանդեպ: Սակայն միևնույն ժամանակ նա ամբողջությամբ տրվում է աշխատանքին և երեխաներին. հաճախ նա չի հասցնում առողջ հարաբերություններ կառուցել: Բրեդը համոզված է, որ նա չի կարողանա փոխվել», - եզրափակել է աղբյուրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular