ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զեղչում ենք ապրիլյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձերը, որոնք փաստաթուղթ են ներկայացնում. Արամ Սիմոնյան

ՖՈՏՈ

Մամուլում այսօր նյութ էր հրապարակվել այն մասին , որ քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների ուսման վարձերը զեղչելու խնդիրը լուծում չի ստանում և հատկապես ԵՊՀ–ում : Tert.am-ը խնդրի առնչությամբ զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: 
 

- Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՊՀ-ում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչելու հետ կապված խնդիրների հարցը ,որն ըստ մամուլի հրապարակման ամենից խնդրահարույցն է հենց Ձեր բուհում:
 

- Չկա այդպիսի բան, դա բացահայտ լուտանք է, որովհետև քառօրյա պատերազմի մասնակիցներին, եթե նրանք իսկապես մասնակից են և ունեն համապատասխան  փաստաթուղթ, անկախ որևէ բանից, նրանց բոլորին զեղչում ենք մենք՝ նվազագույնը 50 տոկոս: Իսկ դրանք այն ուսանողներն են, ովքեր հայտարարում են, որ իրենք Քառօրյա պատերազմի մասնակից են բայց որևէ փաստաթուղթ չեն ներկայացնում։ Այսինքն՝ կարող է և խաբում են մեզ։ Ինչո՞ւ պետք է նրանց զեղչենք, եթե չկա համապատասխան նշում իրենց զինգրքույկում: Ի՞նչ եք կարծում, եթե մի մարդ եկավ բանավոր հայտարարեց, որ ինքը քառօրյայի մասնակից է, Դուք նրան կհավատա՞ք, բա պիտի փաստաթուղթ բերեն, ես ֆինանսական գործարք եմ անում: 

- Մինչ այս պահը ապրիլյան պատերազմի մասնակից քանի՞ ուսանողի ուսման վարձն է զեղչել ԵՊՀ–ում:  
 
- Հարյուրավոր մարդկանց, ապրիլյան պատերազմի մասնակից բոլորին, ովքեր  բերում են փաստաթուղթ սուսուփուս, առանց որևէ բանի: Մի քանի հոգի եկել են հայտարարում են, որ ապրիլյանի մասնակից են՝ առանց որևէ փաստաթղթի, ինչի՞ ես նրանց պետք է զեղչեմ, սիրուն աչքերի՞ համար: 

- Բայց հիմա նշումները զինգրքույկում արվում են, ինչո՞ւ չեն բերում համապատասխան փաստաթուղթը, ի՞նչ են պատճառաբանում:  

- Ես չգիտեմ, ինչպես կարող է պատահել, որ իրենք բերեն փաստաթուղթը ներկայացնեն, մենք էլ ասենք՝ ոչ, չենք զեղչում: Ապրիլյան պատերազմին զոհված բոլոր ընտանիքների  երեխաներին՝ 58 հոգու, ԵՊՀ-ն մինչև չափահաս դառնալը ամեն ամիս թոշակ է նշանակել: Եթե մենք դա անում ենք, ապրիլյանի մասնակցի դեպքում ինչո՞ւ չպետք է անենք զեղչը: 

- Կոնկրետ թիվ կարո՞ղ եք նշել, թե՞ ապրիլյան պատերազմին մասնակից քանի ուսանողի է տրվել զեղչից օգտվելու հնարավորություն:

- Մոտ 60։ Ովքեր, որ ներկայացնում են փաստաթուղթ, ըստ Պաշտպանության նախարարության ներկայացրած կարգի, եթե նրանց ՄՈԳ-ը համապատասխանում է հինգ բալանոցի 3 գնահատականին, բոլորին զեղչում ենք, իսկ նրանք, ովքեր մի կերպ են սովորում, գալիս են ասում՝ մարտական հերթապահություն ենք անցկացրել, շատ դեպքերում  չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, նրանց ինչի՞ հիման վրա պետք է զեղչենք, բա չե՞ն գա ստուգողներն ու ասեն՝ այս ի՞նչ ես արել, ինչո՞ւ ես այս մարդկանց զեղչել առանց փաստաթղթի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular