ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի կնոջ մերկ լուսանկարը սկանդալի թեմա է դարձել Թվիթերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թվիթեր սոցիական ցանցում, ինչպես հայտնում է Daily Mail-ը, մեծ վիճաբանություն է ծագել ԱՄՆ նախագահի հավանական հանրապետական թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Թեդ Քրուզի միջեւ:

Ըստ այդմ` թեկնածուների լեզվակռվի առարկան Դոնալդ Թրամփի կնոջ` Մելանյա Թրամփի մերկ լուսանկարն է, որը հրապարակել է միլիարդատեր Թրամփի թեկնածությունն ակտիվորեն բոյկոտող PAC Make America Awesome շարժումը: Լուսանկարի վրա գրված է` «Դիմավորեք Մելանյա Թրամփին, ձեր ապագա առաջին լեդիին կամ աջակցեք Թեդ Քրուզին հինգշաբթի օրը»: Daily Mail-ը նշում է, որ լուսանկարն արված է 2000 թվականին, երբ միլիարդատիրոջ ապագա կինը մոդել էր աշխատում Թրամփի գործակալությունում:

Նկարի հրապարակումը Դոնալդ Թրամփը կապել է հենց Թեդ Քրուզի հետ եւ գրառում կատարել Թվիթերում` զգուշացնելով, որ կարող է բացել Քրուզի կնոջ գաղտնիքները.

 

Սրան ի պատասխան` Թեդ Քրուզը գրառում է կատարել` հերքելով իր մասնակցությունը լուսանկարի հրապարակմանը: Նա նաեւ ասել է, որ Թրամփն իսկական վախկոտ կլինի, եթե փորձի հարձակվել իր կնոջ վրա.

 

Նշենք, որ թեեւ Դոնալդ Թրամփը ընթանում է առաջին տեղում Հանրապետական կուսակցության թեկնածուների թվում, նրան հետապնդում է Թեդ Քրուզը, ով, ընտրվելու դեպքում, կարող է դառնալ ԱՄՆ առաջին լատինաամերիկացի նախագահը: Թրամփը, իր հերթին, խոստացել է կոշտացնել ապօրինի լատինաամերիկացի ներգաղթյալների դեմ պայքարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular