ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված հարձակումից հետո ստեղծված իրավիճակի լուծումը կախված է տարածքներ հանձնելու որոշումից. Արման Մելիքյան (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սա, իհարկե, ծայրահեղ հանգամանքներով դրդված քայլ է եղել: Չեմ կասկածում, որ թերևս խթան հանդիսացան ապրիլյան իրադարձությունները:

ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:

«Հայտնի է, որ թե’ Ժիրայր Սէֆիլյանը, թե’ իր կողմնակիցները կտրականապես դեմ են տարածքներ հանձնելու շուրջ վարվող խոսակցություններին: Եվ ես այս առումով իրենց հետ համաձայն եմ: Այս քայլին մարդկանց մղեց այն իրողությունը, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չի եղել և, ըստ էության, հանրության մեծամասնությունը միանգաման զրկված է եղել քաղաքական իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այժմ նրանց և իշխանությունների միջև բանակցություններ են տարվում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular