Կարիճներին աշխատավայրում թեթևակի խնդիրներ են սպասվում. Նոյեմբերի 9-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Փորձեք ուշադրությունը կենտրոնացնել ձեր պրոբլեմների, խնդիրների վրա, որոնք դուք, անշուշտ, միայնակ կարող եք լուծել: Հեռու մնացեք այն մարդկանցից, որոնք ձեզ հոգեհարազատ չեն:
Ցուլ
Ժամանակն է սկսեք զբաղվել այն գործով, որի մասին վաղուց եք մտածում: Իսկը ժամանակն է ձեր անձնական գործը սկսելու համար: Արդեն զբաղվեք թղթաբանությամբ:
Երկվորյակ
Մի վախեցեք օգնություն խնդրելուց: Կհայտնվեք մի իրավիճակում, երբ անպայման օգնության կարիք կզգաք, մի ամաչեք օգնության խնդրանքով դիմելուց:
Խեցգետին
Ժամանակն է սկսել զբաղվել այն հարցերով, որոնք վաղուց հետաձգում եք: Հիմա ճիշտ ժամանակն է ձեր էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործելու համար:
Առյուծ
Գնումներ կատարելու լավ ժամանակ է, ֆինանսական խնդիրներ չեք ունենա, եթե խելքով շարժվեք: Այսօր ավելի շատ հանգստացեք, քան ծանրաբեռնվեք:
Կույս
Սիրելիից հաճելի անակնկալ կստանաք: Օրը կարող է սկսվել վեճով, բայց դա միայն օրվա սկիզբն է, օրվա 2-րդ կեսը կանցնի հաճելի մթնոլորտում:
Կշեռք
Ձեր ուժերից վեր գործեր մի ձեռնարկեք: Որքան էլ որ ձեզ ուժով ու էներգիայով լի եք զգում, փորձեք սկսել քչից, եթե ուզում եք ամեն ինչ հաջող ստացվի:
Կարիճ
Աշխատավայրում թեթևակի խնդիրներ են սպասվում: Օրը կարող է լարված ստացվել գործընկերների հետ: Դուք ուշադրություն մի դարձրեք ոչ մեկին, դուք կատարեք ձեր գործը՝ ինչպես պետք է և ամեն ինչ ձեր օգտին կլինի:
Աղեղնավոր
Անմտածված քայլեր մի կատարեք: Ֆինանսական հարցերում ուշադիր եղեք, ավելորդ ծախսեր մի կատարեք, եթե չեք ուզում հայտնվել փակուղու առաջ:
Այծեղջյուր
Անձնական կյանքում ամեն ինչ կարգին է: Փորձեք ուշադրության կենտրոնում չլինել, դա ձեր օգտին չէ: Զբաղվեք ձեր գործերով և մի խառնվեք ուրիշների կյանքին:
Ջրհոս
Լավ ժամանակ է նոր գործ գտնելու համար: Այժմ եթե անգամ աշխատում եք, դժգոհություններ ունեք, ձեզ գնահատված չեք զգում, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձեք լավ դրսևորել ձեզ:
Ձկներ
Կյանքը կարծես ձեր կողքով է անցնում, քանի որ դուք տարված եք միայն աշխատանքով: Փորձեք փոխել մտածելակերպը; Աշխատելը լավ է, բայց այնպես մի արեք, որ տուժի անձնական կյանքը: