Ապշեցուցիչ է. Այս գեղեցկուհի մոդելը հինգ երեխաների մայր է...
ՖՈՏՈՔսանյոթամյա գեղեցկուհի մոդել Փարվինա Սաիդովան, ունեցել է հինգ երեխա ընդամենը յոթ տարվա ընթացքում:
Առաջնեկը ծնվել է, երբ աղջիկը 18 տարեկան էր, իսկ վերջին երեխան լույս աշխարհ է եկել, երբ նա 24 տարեկան էր: Փարվինան ասում է, որ երբ պատմում է այդ մասին, շատերը նրան չեն հավատում: Իրավ որ անհավատալի է, քանի որ մոդելը կատարյալ կազմվածք ունի: Նա վստահեցնում է, որ սպորտով չի զբաղվել, առանձնապես հոգ չի տարել արտաքին տեսքի մասին, զբաղվել է միայն երեխաների դաստիարակությամբ:
Բազմազավակ մայրը հաղթող է ճանաչվել Miss International -2016 մրցույթում, ինչպես նաև ստացել է Լավագույն մոդելի տիտղոս: Գեղեցկուհին զբաղվում է նաև վոկալով, նկարահանվել է մի շարք ֆիլմերում և տեսահոլովակներում: Իհարկե նրա ժամանակը շատ սուղ է, սակայն հնարավորինս չափ նա ինքն է զբաղվում երեխաների խնամքով և դաստիարակությամբ: Նա լուրջ և հեռանկարային քայլեր է կատարում նորաձևության ասպարեզում: