ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշադրություն, գիտնականները հայտնաբերել են գիրացման դեմ պայքարի շատ պարզ մեթոդ...

ՖՈՏՈ

Գիրացումն ու ավել քաշը մեր ժամանակների կարևոր խնդիրներից մեկն է: Ոչ օգտակար սննդակարգը, բնապահպանությունը, վատ սովորություններն, այս ամենը վատ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, նպաստում է գիրացմանն ու ճարպակալմանը: Շատերն են անհաջողության մատնվել գիրանալու դեմ պայքարում, սակայն ամեն ինչ շուտով կփոխվի գիտնականների հայտնագործության շնորհիվ:

Գիտնականները մի շատ հետաքրքիր նյութ են հրապարակել Nature Medicine ամսագրում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ասպրոզին հորմոնի նվազեցումը, որը կարգավորում է գլյուկոզայի քանակն արյան մեջ, նվազեցնում է սովի զգացողությունը, հետևաբար նաև նվազում է ընդունվող սննդի քանակը:

Բեյլորի Բժշկական կոլեջի հետազոտությունները ցույց են տվել, որ գեր մարդմանց մոտ FBN1 գենը մուտացիայի է ենթարկված: Այս մարդկանց մոտ բացակայում է ոչ մեծ, սակայն շատ կարևոր սպիտակուցային մաս, որից էլ կախված է ասպրոզինը:

Похожее изображение

Ասպրոզինն ազդեցություն է գործում երկու տեսակի նյարդային բջիջների վրա. Նեյրոններ, որոնք խթանում են ախորժակը և նեյրոններ, որոնք նվազեցնում են այն: Գեր մարդկանց մոտ, հորմոնը խթանում է ախորժակը, հետևաբար օրգանիզմն անընդհատ սսնդի պահանջ է զգում: Ասպրոզինի քանակը նրանց օրգանիզմում ավելին է, քան պետք է լինի:

Գիտնականները հայտնել են, որ հետազոտությունները գրեթե ավարտված են: Նրանք արդեն ստացել են միջոցը, որը լիովին չեզոքացնում է հորմոնի ազդեցությունը և արդեն կատարվել են առաջին կլինիկական փորձերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular