ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի արած հայտարարությունը ցնցել է բոլորին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Հանրապետության օրվա (1918թ.) հետ:

Նամակում մասնավորապես ասվում է. «Համընդհանուր հայտնի են Ադրբեջանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: Ձեր երկիրը իրավամբ բարձր հեղինակություն է վայելում միջազգային արենայում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հենված են բարեկամության ու բարիդրացիության վաղեմի ավանդույթների վրա, գտնվում են բարձր մակարդակի վրա:

Հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, ընդլայնվել է փոխշահավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի, ինչպես նաև գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնումը տարածաշարջանային ու միջազգային օրակարգի այժմեական խնդիրների լուծման հարցում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular