Ինչ է երազում և փափագում ստանալ կինը տղամարդուց, սակայն լռում է, քանի որ...
ՖՈՏՈԻ՞նչ է երազում և փափագում ստանալ կինը տղամարդուց, սակայն լռում է և երբեք էլ չի արտահայտվի, չի խնդրի, առավել ևս չի պահանջի:Orer.am-ը կներկայացնի, թե ինչ է ակնկալում ստանալ կինը տղամարդուց, որոնք են նրա նվիրական երազանքները.
Ուշադրություն.
Նա ձեզ չի խնդրի իր հետ զբոսնել կամ մեկ ժամվա ընթացքում մի քանի հաղորդագրություն գրել, սակայն հավատացեք, նա շատ է ցանկանում, որ դուք հենց այդպես վարվեք:
Սփոփանք.
Ձեր ներկայությամբ նա երբեք չի արտասվի, այլ կփակվի լոգարանում: Այդ իսկ պատճառով սփոփեք նրան, եթե զգում եք, որ նա տխուր է կամ անհանգիստ, նա հաստատ սպասում է ձեր աջակցությանը:
Օգնություն.
Գուցե նրա ինքնասիրությունը թույլ չտա ձեզանից օգնություն խնդրել, սակայն նա ներքուստ սպասում է, որ նեցուկ կլինեք իրեն:
Գրկախառնություն.
Իհարկե նրան հաճելի է, երբ իրեն քնքշորեն գրկում եք և շոյում:
Ռոմանտիկա.
Ռոմանտիկ արարքները գնահատում են բոլոր կանայք, նրանք իրենց ավելի սիրված են զգում:
Հաճոյախոսություններ.
Գուցե նա շատ ինքնավստահ պահվածք ունի, սակայն հավատացեք, նա նույնպես բարդույթներ ունի, ինչպես և բոլորը և նրան շատ հաճելի կլինի ձեզանից հաճոյախոսություններ լսել նոր զգեստի կամ սանրվածքի վերաբերյալ:
Պատասխաներ.
Եթե նա նույնիսկ հարցեր չի տալիս, թե որտեղ էիք կամ ինչով եք զբաղված եղել, ապա դա չի նշանակում, որ այդ ամենը նրան հետաքրքիր չէ, այլ պարզապես նա չի ցանկանում հետաքրքրքսեր և կպչուն կնոջ տպավորություն թողնել:
Խոսքեր.
Իհարկե արարքներն ավելի կարևոր են, սակայն նա ցանկանում է լսել սիրալիր և քնքուշ խոսքեր, որոնք կարտահայտեն ձեր զգացմունքներն ու սերը