ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ խմբում ունեմ «Հայաստանի ձայնին». Սոֆի Մխեյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սոֆի Մխեյանը: Նրա հետ խոսել ենք ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բրազիլիա եւ Արգենտինա այցի, Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնի» չորրորդ եթերաշրջանի մասին:

Սոֆի, ինչպես կայացավ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և Ձեր այցը Բրազիլիա ու Արգենտինա:

- Իրականում այս առաջարկը ստացել էի դեռեւս 5-6 ամիս առաջ: Ըստ նախնական տվյալների՝ պետք է Արգենտինա եւ Բրազիլիա մեկնեի դեռ այն ժամանակ՝ տիկին Հրանուշի հետ միասին, սակայն, տեխնիկական պատճառներով մեկնելը չստացվեց, բայց Հրանուշ Հակոբյանը ավելի ուշ ասաց, որ համերգները ուժի մեջ են: Ի դեպ, ես շատ շնորհակալ եմ նրան, որ հենց մեզ էր վստահել հանդես գալ Բրազիլիայի եւ Արգենտինայի հայ համայնքի համար:

Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել հայրենիք:

- Նախ ասեմ, որ մենք հանդես էինք գալիս ՀՀ սփյուռքի նախարարության  «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2017թ. ծրագրի շրջանակներում: Բրազիլիայի Օզասկո քաղաքում ելույթ ունեցանք «Հայկական մշակութային 5-րդ փառատոնի» համերգի ընթացքում, ի դեպ՝ փառատոնը այնտեղի հայ բնակիչների համար իսկական տոն էր: Հոկտեմբերի 25-30-ը Օզասկոյից մեկնել ենք Բուենոս-Այրես, որտեղ հոկտեմբերի 28-ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվեց համերգ «Վիսենտե Լոպեսի Դերձակյան» վարժարանում, որին մասնակցում էին աշակերտները, ուսուցիչները եւ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս Արգենտինայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի գլխավորությամբ կազմակերպեցին եւս մի քանի համերգներ ծերանոցում եւ եկեղեցուն կից Սալա-Սիրնույշ դահլիճում: Տպավորություններս ավելի քան բուռն են: Շատ հուզիչ ու կարեւոր փաստ է, որ այնտեղի հայ համայնքը համարվում են այսպես կոչված «ամենապասիվը»՝ իրենց տեղանքից ելնելով, բայց նրանք շարունակում են պահպանել իրենց հայկական տեսակը, նրանք մեզ հետ հավասար երգում ու պարում էին, ինչը նշանակում էր, որ հետաքրքրված են, լսում ու ճանաչում են մեզ: Միաժամանակ, տիկին Հրանուշի հետ հանդիպման ժամանակ հայտնեցի, որ մենք ունենք մեծ բացթողում նրանց նկատմամբ, որ ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում եւ ավելի պակաս ենք թե մենք, թե նրանք հանդիպում: Միաժամանակ, գիտակցում եմ, որ դա շատ մեծ ֆինանսներ է պահանջում, ի վերջո աշխարհագրական դիրքից ելնելով՝ մենք բավականին հեռու ենք միմյանցից: Ցավոք, այնտեղ ավելի քիչ են համերգներ կազմակերպվում, բայց դա եւս անհատ երգիչը կազմակերպել չի կարող մեծ ֆինանսական ներդրումների պատճառով: Ի դեպ՝ հավելեմ, որ սա իմ եւ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է, մենք առջեւում միասին դեռ շատ ծրագրեր կիրագործենք:

Սոֆիխոսենք նաեւ «Հայաստանի ձայնի» 4-րդ եթերաշրջանի մասինՀասցնո՞ւմ եքայդքան շատ շրջագայություններին զուգահեռ նրանց պատրաստել համերգներին:

- Այդ հարցում ես ջանք ու եռանդ չեմ խնայում: Եթե անգամ Հայաստանում չեմ լինում, ապա օնլայն միշտ կապի մեջ ենք լինում, նրանց հետեւում են համապատասխան մասնագետները, իսկ արդեն վերադառնալուցս հետո հասցնում ենք ըստ արժանվույն պատրաստվել համերգներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular