ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի բացահայտումներ iPhone-ի վերջին մոդելի մասին

ՖՈՏՈ

իմմի Կիմմելը՝ ABC հեռուստաալիքի երեկոյան հեռուստաշոուի հաղորդավարը, անսպասելի հարց առաջադրեց. Որքանով է արդարացված iPhone-ի յուրաքանչյուր նոր մոդելի հաջողությունը, ինչով է այն պայմանավորված՝ սմարտֆոնի ֆունկցիաների ավելացմամբ, թե պարզապես գովազդի և ճանաչված ապրանքանիշի շնորհիվ.

«Մարդիկ գնում են iPhone-ի յուրաքանչյուր նոր մոդել, քանի որ մտածում են, որ այն նախկինից ավելի լավն է լինելու: Ինձ մտահոգում է այն հարցը, թե որքանով է դա հիմնավորված, արդյոք այն գնում են՝ հասկանալով, որ իրավ նոր սմարտֆոնն ավելի բազմաֆունկցիոնալ է, թե պարզապես հայտնի և ճանաչված ապրանքանիշը այնպես է գրավել մարդկանց գիտակցությունը, որ նրանց կողմից առաջարկված ցանկացած նորույթ թվում է հիասքանչ և անկրկնելի»:

Հեռուստահաղորդման նկարահանող խումբը հարցում կատարեց Լոս-Անջելեսի փողոցներում՝ պատահական անցորդների ներկայացնելով iPhone-ի վերջին մոդելը, սակայն iPhone X- ի փոխարեն նրանց ներկայացվել էր 2010թ.-ի արտադրության iPhone 4 մոդելը: Ահա, թե ինչպիսին էին արձագանքները.

- Լավն է:

- Այո, լավն է, հնարավորություններն ավելի մեծ են:

- Հիասքանչ է, ինձ շատ է դուր գալիս նրա նոր ձևը՝ ավելի փոքր է, նախկինն ավելի բարակ էր, սակայն սա տեղավորվում է ափի մեջ...

- Շատ ավելի հարմար է ափի մեջ պահելը, այն նախկինից փոքր է, ինձ շատ է դուր գալիս, հոյակապ է...

- Այն կարծես թե iPhone 4-ի կրկնօրինակը լինի...

Վերջապես.....

Այս ամենի վերաբերյալ արձագանքները տարբեր էին.

- Զարմանալի չէ, որ նրանք քվեարկել են Թրամփի օգտին...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular