ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկանում եք ունենալ հարթ և գեղեցիկ մաշկ. Օգտագործեք այս փորձված և արդյունավետ միջոցները

ՖՈՏՈ

Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ և խնամված տեսք ունենալ: Իհարկե կարելի է այցելել գեղեցկության սրահներ կամ գնել դեմքի խնամքի համար նախատեսված թանկարժեք միջոցներ, սակայն նույնիսկ մասնագետների կարծիքով, տնային պայմաններում կարելի է պատրաստել դեմքի մաշկը խնամելու հոյակապ միջոցներ: Օrer.am-ը սիրով ձեզ է ներկայացնում դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված հրաշալի դիմակների բաղադրատոմսեր.

Բանանով և վարսակի փաթիլներով դիմակ նախատեսված չոր մաշկի համար.

Картинки по запросу маски для лица с бананом и хлопями картинки

Անհրաժեշտ են.

1. 1 ճ. գդալ տրորած բանան

2. 1 ճ. գդալ եփած վարսակի փաթիլներ

Միացնել այս երկու բաղադրիչները, հավասար շերտով քսել դեմքին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ դեմքը ջրով: Արդյունքն անպայման կգոհացնի ձեզ:

Բանանով և մրգահյութով դիմակ նախատեսված ճարպոտ մաշկի համար.

Картинки по запросу маски для лица с бананом и соком картинки

Անհրաժեշտ են.

1. 1 ճ. գդալ տրորած բանան

2. 1 ճ. գդալ կիտրոնի հյութ, կարող եք վերցնել նարնջի կամ խնձորի հյութ

Բաղադրիչները միացնել, ստացված խյուսը քսել դեմքին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվանալ ջրով:

Բանանով և մեղրով սնուցող դիմակ նախատեսված ցանկացած տեսակի մաշկի համար

Картинки по запросу маски для лица с бананом и мёдом картинки

Անհրաժեշտ են. 

1. 2 ճ. գդալ տրորած բանան

2. 1 ճ. գդալ մի քիչ տաքացված մեղր

Միացնել բաղադրիչները, քսել դեմքին, թողնել 30 րոպե, այնուհետև դեմքը լվանալ սառը ջրով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular