ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլինիկական մահի առեղծվածը

ՖՈՏՈ

Կլինիկական մահը վրա է հասնում հոգեվարքից հետո: Տևողությունը շատ կարճ է՝ մի քանի րոպե: Եթե չեն վնասվել կենսականորեն կարևոր օրգանները, պետք է ժամանակ չկորցնել և սիրտ-թոքային վերակենդանացում կատարել: Կլինիկական մահը բնորոշվում է կենսականորեն կարևոր օրգանների աշխատանքի կանգով, որի հետևանքով դադարում է գլխուղեղի թթվածնամատակարարումը: Գլխուղեղը ամենազգայուն օրգանն է թթվածնի քաղցի նկատմամբ, հետևաբար եթե կլինիկական մահվան ընթացքում վերակենդանացում չի իրականցվում, վրա է հասնում գլխուղեղի մահը: Այդ ժամանակ կատարվում են անդարձելի փոփոխություններ: Կենսաբանական մահը բնորոշվում է հենց գլխուղեղի մահով:

Կլինիկական մահ

Կլինիկական մահը մահացած գլխուղեղի «հարությունն» է: Հիմա բազմաթիվ գիտնականներ են այդ երևույթի ուսումնասիրությամբ զբաղվում և նրանք չեն եկել ընդհանուր եզրակացության, քանի որ ուսումնասիրությունների համար օգտագործվում եմ միայն հիվանդների մահվան վերջնական փուլում ( near-death ) ունեցած ապրումների ու զգացողությունների նկարագրությունը, որոնք տեղի են ունեցել իբր թե ֆիզիկական մարմնից դուրս (out-of-the-body):

Փաստորեն գիտականորեն ապացուցված / հաստատված ոչ մի փաստ գոյություն չունի այս հարցում: Եվ մասնագետենրի վիճաբանության հիմնական թեման դա մահից հետո մեկ այլ (ուրիշ տեսակի, հոգևոր...) կյանքի գոյությունը / բացակայությունն է, որը ոչ կարելի է գիտականորեն ապացուցել, ոչ էլ հերքել: Նրանց մի մասը վստահաբար է մոտենում կլինիկական մահ ունեցած հիվանդների պատմություններին, որոնք տարբեր ժամանակներում ու տարբեր ազգության տեր մարդկանց մոտ համապատասխանում են:

Դրանք հիմնականում սև թունելի մեջ լուսավոր կետի, հոգու մարմնից դուրս գալու և շրջապատի իրադարձությունները պարզորեն հետևելու / լսելու / ընկալելու, տարօրինակ ձայների ու աննկարագրելի ( աստվածային) երաժշտության լսելու, վաղուց մահացած մարդկանց հետ հանդիպումների զգացողություններն են: Իսկ մյուս մասը դա բացատրում է նրանով, որ երբեմն անգամ նարկոզի ազդեցության տակ հիվանդը ի վիճակի է հասկանալու շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ նրա գիտակցությունը սթափ վիճակում է գտնվում: Կամ դա վերագրում են փսիխոզի, հալիցունացիաների, վառ երևակայությունը իրականության տեղ ընդունելուն կամ էլ դա բացատրում են նրանով, որ մահվանից հետո մարդու գիտակցությունը կարող է որոշ ժամանակ ինքնուրույն գոյատևել:

Կլինիկական մահվան դեպքեր հանդիպում են ոչ միայն հիվանդանոցներում:: Տարիներ առաջ լրագրերում բազմիցս գրվեց նորվեգացի մի տղայի մասին, որը չմուշկներով սահելու ժամանակ գետի սառույցի կոտրման պատճառով ջրասույզ էր եղել: Նրան սառույցի տակից հանել են 40 րոպե հետո: Բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան, արդյունքում նրա գլխուղեղի և ոչ մի կենսական ֆունկցիա չի խախտվել:

Սովորական պայմաններում շնչառական ուղիների ջրով լցվելու դեպքում, այսինքն ջրասույզ լինելու դեպքում մահը վրա է հասնում 5-6 րոպեից: Հիպոթերմիայն, որն առաջացել էր սառը ջրի ազդեցության տակ, հնարավորություն է տվել գլխուղեղի բջիջներին պահպանել կենսունակությունը երկար ժամանակահատվածում, գրեթե 10 անգամ ավելի երկար, քան նորմալ պայմաններում:

 Եթե վերակենդանացման «աշխատանքներ» չեն կատարվում կամ անօգուտ են լինում, ապա վրա է հասնում կենսաբանական կամ իրական մահը, որն իրենից ներկայացնում է բջիջների և հյուսվածքների ֆիզիոլոգիական գործընթացների վերջնական դադարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular