ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Facebook -ը հաջողությամբ փորձարկել է իր անօդաչու սարքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Facebook -ը հաջողությամբ փորձարկել է Aquila արեւային մարտկոցներով աշխատող իր անօդաչու սարքը, որը նախատեսված են դժվարհասանելի շրջաններում ապրողներին ինտերնետին միացնելու համար:

Այդ մասին հայտնել է սոցկայքի հիմնադիր Մարք Ցուկերբերգը: Փորձարկումները անցել են հունիսի 28-ին Արիզոնայում: Պարոն Ցուկերբերգի խոսքով, ընկերության ինժեներները երկու տարի աշխատել են նախագծի վրա, գրում է «Կոմերսանտը»:

«Սա շատ մեծ ձեռքբերում է, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- գրել է Aquila,–ի հիմնադիրը:

Նա պարզաբանել է, որ ընկերությունը հույս ունի ստեղծել նման անօդաչուների մի ամբողջ նավատորմ, որոնք տեղեկությունները կհաղորդեն լազերի օգնությամբ: Սարքերը կկարողանան օդում գտնվել մի քանի ամիս, հավելել է պարոն Ցուկերբերգը ՝ նշելով, որ առաջ նման բան ոչ մեկին չի հաջողվել անել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular