ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ որ դժգոհություն է եղել․ Ալեք Ենիգոմշյանը՝ Նիկոլ Փաշինյանին ասպարեզից հեռացնելու մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռեր» խմբի պահանջները չեն փոխվել։ Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսքան օր անց փորձ է աևվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել ասպարեզից, Ենիգոմշյանը նշեց․

«Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը եղել է սեփականը։ Ինքը դեպքի նույն օրը մեկ անգամ մտավ տղաների մոտ, դրանից հետո ինքն աշխատում էր կարգավորեր սնունդի հարցը։ Կարող եմ ենթադրել, որ ինչ որ դժգոհություն է եղել»։' Հավելենք, որ անցնող 4 օրերի ընթացքում Փաշինյանը մշտապես գտնվել է Խորենացու փողոցում և իրապես արեց հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ արյունահեղությունը կանխելու համար, սակայն դա ինչ-որ մարդկանց դուր չեկավ: Փաշինյանը երեկ երեկոյան հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը իրեն քաղաքակիրթ ձեւով ասել է, որ չպետք է խառնվի հավաքին: «Ես չգիտեմ, թե ինչ ինֆորմացիա է իրենց հասել»,- նկատեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular