Ցածր կալորիականությամբ և արագ պատրաստվող խնձորով ռուլետ
ՖՈՏՈԱյս աղանդերը հիանալի տարբերակ է նիհարել ցանկացողների համար: Պատրաստման եղանակը պարզ է և արագ:
Անհրաժեշտ են.
1. 2 շերտ շերտավոր խմոր
2. 2-3 խոշոր խնձոր
3. 1/2 թ. գդալ դարչին
4. 2 ճ. գդալ շաքավազ
5. 2 ճ. գդալ ալյուր
6. Կես բաժակ կտրատած ընկույզ
7. 3 ճ. գդալ շագանակագույն շաքավազ
8. 1 ձու, 1 թ. գդալ ջուր
Պատրաստման եղանակը.
1. Տաքացնել ջեռոցը 190 աստիճան:
2. Մաքրել խնձորը, կտրատել խորանարդաձև, լցնել տարրայի մեջ, ավելացնել դարչինը, երկու տեսակի շաքարավազը, ալյուրը: Թողնել 20 րոպե, որպիսի խնձորի հյութը քամվի:
3. Առանձին տարրայի մեջ խառնել ընկույզը, երկու տեսակի շաքարավազը:
Գրտնակել խմորի շերտը, վրան տարածել ընկույզով խառնուրդը, այնուհետև տարածել խնձորի զանգվածը:
Միջուկը ծածկել, խմորի ծայրերը ծալելով: Նույնը կրկնել երկրորդ շերտի դեպքում:
Այնուհետև դեպի ներս ծալել երկու կողմերը: Դնել ռուլետները թիթեղի վրա, վրան քսել ջրով հարած ձուն, յուրաքանչյուր ռուլետի վրա կտրվածքներ կատարել:
Թխել ջեռոցում 40-45 րոպե:
Կարող եք մատուցել վանիլային պաղպաղակով: