ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք էլ ենք ահաբեկիչ. Բողոքի ակցիա Հունաստանում Հայաստանի դեսպանատան մոտ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ ՀՀ դեսպանության շենքի առջև, Աթենքի մի խումբ հայ երիտասարդներ ու քաղաքացիներ բողոքի հավաք էին կազմակերպել՝ ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի, ովքեր հայտարարում են, որ ընդվզելով երկրում համատարած ամենօրյա կամայականությունների և ապօրինությունների դեմ՝ հուլիսի 17-ին, գրավել են Էրեբունու շրջանի ոստիկանության պարեկապահակային բաժինը։

Հավաքը կրել է «ԵՍ ԷԼ ԵՄ ԱՀԱԲԵԿԻՉ» անվանումը, քանզի մասնակիցների համոզմամբ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներն ահաբեկիչներ չեն, այլ՝ նվիրյալ հերոսներ։

Ակցիային ներկա էր նաև Հունաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ նախ հարգել են Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը, որից հետո կազմել հավաքի բանաձեւ ու նամակով հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպանին՝ ՀՀ իշխանություններին փոխանցելու համար։

ԲԱՆԱՁԵՎ

Այսօր, ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի հերոս ազատամարտիկների, ՀՀ դեսպանության շենքի առջեւ, «ԵՍ ԷԼ ԵՄ ԱՀԱԲԵԿԻՉ» կարգախոսով, ինքնաբուխ բողոքի հավաք կազմակերպվեց, որի արդյունքում ընդունվեց հետևյալ բանաձեւը՝

- Դադարեցնել «Սասնա ծռեր» խմբի հերոս ազատամարտիկներին և նրանց զինակիցնեին որպես «ահաբեկիչներ» ներկայացնելը,

- Ազատել վերջին օրերին, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բերման ենթարկված, ձերբակալված և առեւանգված անձերին՝ դադարեցնելով քաղաքական հալածանքը նրանց նկատմամբ,

- Վերացնել ցուցարարների նկատմամբ ուժի գործածումն ու ստորացուցիչ վերաբերմունքը,

- Ազատ արձակել անհիմն պատճառներով՝ տոնածառ տնկելուց մինչև խաղալիք ատրճանակ ունենալու պատրվակով ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին,

- Բացառել «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ ուժի կիրառարումը, և հարցերը լուծել բացառապես բանակցությունների ճանապարհով՝ անսալով հասարակական պահանջները,

- Երկրում հաստատել, օրինականություն, պատժել իշխանությունների բացահայտ հովանավորությունը վայելող քրեաօլիգարխ տարրերին,

- Պահանջում ենք ՀՀ իշխանություններից, Ադրբեջանի հետ չկնքել որևէ պաշտոնական համաձայնություն, որով կզիջվի ազատագրված ցանկացած տարածք:

 

Աթենք, 21 հուլիսի 2016 թ.

«Հայաստան» լրատու ցանց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular