ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԹԵՍՏ․ Ընտրեք պանիրը և իմացեք, թե որքանով եք դուք

ՎԻԴԵՈ

Իսկական գուրմանները(մարդիկ ովքեր գնահատում են լավ սնունդը) պանիրների և գինիների մասին գիտեն շատ փաստեր։ Չնայած այն ամենին, որ ասում են ճաշակի հարցում չեն վիճում, միևնույն է կա տարբերություն լավ սնունդը գնահատողների և նրանց մեջ, ովքեր այդքան էլ չեն հետաքրքրվում այդ ամենով։ Այսօր մենք առաջարկում ենք ձեզ անցնել թեստ, որը հստակ կասի, թե որքանով եք դուք գուրման։ Եթե պատրաստ եք, ուրեմն ընտրեք պանիրը, որը դուք կուտեիք նախաճաշին, իսկ մենք ձեր մասին կպատմենք ճշմարտությունը։ Եթե ընտրել եք №1, ուրեմն դուք փորձում եք լինել գուրման, սակայն ավելի շատ դա անում եք ցուցադրական, քան իրականում հասկանում եք մթերքների և ուտեստների առանձնահատկություններից։ Դուք պատրաստ եք ծախսել շատ գումարներ որակով ապրանքի վրա, դրա համար էլ ձեր սննդակարգը նորմալ է։ Եթե ընտրել եք №2, ուրեմն դուք իսկական գուրման եք։ Դուք հետևում եք ձեր սննդակարգին և շատ բան գիտեք մթերքների մասին։ Երկար համտեսելուց հետո դուք ընտրում եք լավագույնը ձեզ համար։

Եթե դուք գնում եք հանգստանալու, անպայման գտնում եք այն տեղը, որտեղ կարելի է համտեսել ամենալավ ազգային ուտեստները։ Եթե ընտրել եք №3, ուրեմն ձեզ այդքան էլ չի հետաքրքրում գուրմանի տիտղոսը: Դուք սիրում եք համեղ ուտել և չեք վախենում վնասակար ուտեստներից, եթե այն ձեզ հաճույք է պատճառում։ Սրճարանները և ռեստորանները ձեր ոճի մեջ չեն, քանի որ դուք ավելի շատ եք գնահատում տան խոհանոցը։ Եթե ընտրել եք №4, ուրեմն դուք ունեք լավ ճաշակ։ Դուք հոգ եք տանում առողջ սննդակարգին, դրա համար էլ փորձում եք ընտրել որակով մթերք։ Եթե դուք գնում եք ռեստորան, ապա անպայման փորձում եք ինչ-որ նոր և անսովոր ուտեստ, քանի որ իսկական գուրմանը հենց դա էլ անում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular