ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ-ի դեմ պետք է պայքարել խելացի քայլերով. Օբամա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում պետք է գործել «խելացի» քայլերով, այլ ոչ թե գորգային ռմբակոծությունների մարտավարությամբ:

Երբ Օբամային հարցրել են Բրյուսելի ահաբեկչություններից հետո ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը փոխելու մասին, ԱՄՆ նախագահն ասել է, որ պետք է օգտագործել այն, ինչն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, օրինակ` օդային հարվածները եւ հատուկջոկատայինների թիրախավորված գործողությունները` տեղի ուժերի հետ միասին:

Բարաք Օբաման, ТАСС-ի փոխանցմամբ, քննադատության է ենթարկել Հանրապետական կուսակցության որոշ թեկնածուների, հատկապես` նախագահի թեկնածու Թեդ Քրուզի տեսակետն այն մասին, որ պետք է կտրուկ եւ կոշտ ռազմական քայլերի գնալ Մերձավոր Արեւելքում ԻՊ-ի դեմ պայքարում եւ կիրառել գորգային ռմբակոծությունների մարտավարությունը: Սա, ըստ Օբամայի, անմարդկային է եւ չի կարող խելացի եղանակ հանդիսանալ: Բացի սա` Բարաք Օբամային դուր չի եկել սենատոր Քրուզի առաջարկն այն մասին, որ պետք է հսկողության տակ առնել մահմեդական թաղամասերը Արեւմուտքի երկրներում:

Հիշեցնենք, որ The Washington Post-ը ակնկալում էր, որ Օբաման կփոխի իր ռազմավարությունը ԻՊ-ի դեմ պայքարում Բրյուսելի ահաբեկչություններից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular