Հնարամիտ կնոջ վրեժխնդրությունը դավաճան ամուսնուն
ՎԻԴԵՈԱմուսնական դավաճանությունը ցավալի, հիասթափեցնող, ցնցող, վիրավորական երևույթ է, որի պատճառած ցավը հաղթահարելը բավականին բարդ և դժվար է: Սովորաբար վրեժխնդրության ծարավը հանգիստ չի տալիս դավաճանված կողմին:
37 տարվա ամուսնությունից հետո Ջեկը դավաճանեց կնոջը իր երիտասարդ գործավարուհու հետ և ահա թե ինչ անակնկալ մատուցեց նրանց կինը.
Սկսվեց ամուսնալուծության գործընթացը, երիտասարդ սիրուհին պահանջեց, որպիսի նրանք բնակվեն մի քանի միլիոն արժողությամբ տանը, որում երկար տարիներ ապրել էին Ջեկն ու Էդիտը: Դատավարությունների միջոցով նրանք հասան իրենց նպատակին:
Ամուսինը կնոջը 3 օր ժամանակ տվեց, որպիսի տունն ազատի: Էդիտը առաջին 2 օրը զբաղվեց իրերի տեղափոխմամբ, իսկ երրորդ օրը նա ինքն իր համար կազմակերպեց հիանալի ընթրիք՝ ծովախեցգետիններ, սև ձկնկիթ, մեկ շիշ Շարդոնե... Ընթրիքն ավարտելուց հետո, ձկնկիթի մեջ թաթախեց ծովախեցգետիների մնացորդները և դրանք տեղադրեց վարագույրների բոլոր քիվերի(карнизы) մեջ, ամբողջ տանով մեկ: Այնուհետև կարգի բերեց խոհանոցը և հեռացավ:
Երջանիկ զույգը տեղափոխվեց տուն, առաջին մի քանի օրն ամեն ինչ հիանալի էր, այնուհետև տունը սկսեց լցվել գարշահոտով: Նրանք փորձեցին ամեն ինչ՝ օդափոխում, մաքրություն, հակաբակտերիալ միջոցների օգտագործում.... Ոչինչ չէր օգնում, օրեցօր վիճակը վատթարանում էր, գարշահոտն անտանելի էր: Նրանք փորձեցին վաճառել տունը, սակայն ապարդյուն, նույնիսկ բավականին ցածր գնով, դա նրանց չհաջողվեց: Այդ ժամանակ զանգահարեց նախկին կինն, ասաց, որ լսելով տան վաճառքի մասին, ցանկություն ունի այն գնելու և առաջարկեց տան իրական գնի 1/10-ը: Ջեկն ասաց, որ կհամաձայնի, եթե գործարքն անմիջապես կնքվի: Իհարկե Էդիտը համաձայնեց:
Մի քանի օրից Էդիտը իր տանն էր և այն ազատում էր սիրահար զույգի իրերից, այդ թվում նաև վարագույրի քիվերից...