ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ նոյեմբերի 15-ի համար

ՎԻԴԵՈ

Խոյ: Այսօր վեճերով լցված օր կլինի։ Օրվա ընթացքում շատ բախումներ կունենաք, որոնք կարող են վատ հետևանքներ ունենալ ձեզ համար։ Ցավոք, վեճերից խուսափել չի ստացվի, սակայն օրվա վերջում կկարողանաք հանգստանալ։

Ցուլ: Այսօր պետք է փոխեք ձեր առօրյան։ Այժմ ձեզ փոփոխություններ են անհրաժեշտ, այնպես որ, սկսեք անել այն ամենն, ինչ նախկինում չեք արել։ Մի վախեցեք փոփոխություններից, քանի որ դրանք միայն դրական կլինեն։  

Երկվորյակ: Այսօր իրադարձություններն այնքան էլ լավ չեն զարգանա։ Խնդիրներ կունենաք, որոնք լուծելու համար մեծ ջանքեր պետք կգան։ Հնարավոր է, որ միայնակ չկարողանաք գլուխ հանել։ Փորձեք օգնություն խնդրել մտերիմներից։ 

Խեցգետին: Դուք շատ եք գնահատում ձեր ազատությունն ու անկախությունը, սակայն այսօր ինչ-որ մեկը կարող է փորձել բռնանալ դրան։ Հնարավոր է, որ ձեր մտերիմներից կամ բարեկամներից մեկը փորձի կառավարել ձեզ ու ինչ-որ պահանջներ ներկայացնել։ Ուժեղ եղեք ու թույլ մի տվեք նրան անել դա։  

Առյուծ: Ձեզ շրջապատող մարդիկ այսօր վատ տրամադրություն կունենան, այդ պատճառով էլ փորձեք ավելի չբարդացնել իրավիճակը։ Հնարավորինս զգույշ շփվեք նրանց հետ ու փորձեք օգնել։ Օրը նվիրեք հարազատներին ու ընկերներին։

Կույս: Այսօր ինչ-որ մեկը կզայրացնի ձեզ ու կփչացնի տրամադրությունը։ Վեճի բռնվել պետք չէ, ավելի լավ է պարզապես հեռու մնացեք նրանից։ Այսօր զբաղվեք այն աշխատանքով, որն արդեն երկար ժամանակ է չեք կարողանում ավարտին հասցնել։  

Կշեռք: Այսօր չափազանց ինքնավստահ կլինեք։ Դա կօգնի ձեզ որոշակի հաջողությունների հասնել։ Կարևոր է միայն, որ պատասխանատու պահին չկորցնեք ինքնավստահությունն ու չկասկածեք։

Կարիճ: Այսօր ձեր հաջողակ օրն է։ Օրվա ընթացքում ոչ մի խնդիր չեք ունենա։ Ամեն բան հարթ կանցնի, բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրագործեք։ Փորձեք այսօր ինչ-որ կարևոր բան անել, քանի որ հաջողության հասնելու հավանականությունը մեծ է։  

Աղեղնավոր: Այսօր վճռական ու համարձակ կլինեք։ Դա կօգնի ձեզ ոմանց հետ հարթել հարաբերությունները, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել։ Հնարավորինս օգուտ քաղեք այս օրվանից ու փորձեք չկորցնել այսօրվա համարձակությունը:

Այծեղջյուր: Այսօր պետք է ցույց տաք բոլորին, որ ավելիին եք ընդունակ։ Շատերը թերագնահատում են ձեզ, սակայն պետք է ապացուցեք, որ իրականում դուք նպատակասլաց եք ու կարող եք հասնել ձեր նպատակներին։ Մի կասկածեք ու առաջ շարժվեք։  

Ջրհոս: Այսօր վստահ չեք լինի սեփական ուժերին, այդ պատճառով էլ խնդիրներ կունենաք։ Փորձեք ավելի համարձակ լինել ու չլսել այն մարդկանց, որոնք ասում են, որ ոչինչ չի ստացվի։ Այսօր հավատարիմ եղեք միայն սեփական զգացողություններին։

Ձկներ։ Այսօր կսկսեք ավելի մեծ սպասելիքներ ունենալ։ Հնարավոր է, որ դա այնքան էլ դուր չգա ձեզ շրջապատող մարդկանց, քանի որ նրանք սովոր են, որ դուք քչով եք բավարարվում։ Ցույց տվեք այդ մարդկանց, որ դուք ավելիին եք արժանի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular