ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանյան իրադարձությունները միտված են ԼՂ բանակցությունների տապալմանը. Բրայզա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երեւանյան վերջին իրադաձությունները ՊՊԾ գնդի գրավման համատեքստում միտված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը: Մինչ այս բանակցություններում կողմերն արձանագրել են որոշակի արդյունքներ»,- այս մասին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գործերով նախկին օգնական Մեթյու Բրայզան:

Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերն իսկապես արձանագրել են որոշակի արդյունքներ: «Խոսքը միայն այն չէ, թե բանակցությունները նվազեցրել են լարվածությունը զորքերի շփման գոտում, այլ բերել են հակամարտության կարգավորման քաղաքական պահերի քննարկման մեկնարկին», - ասել է նա:

«Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի բանակցություններից հետո վկայում են, որ քննարկումներում որոշակի տեղաշարժեր են եղել»,- ասել է նա: Trend-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպեցին մայիսի 15-ին Վիեննայում, իսկ հունիսի 20-ին արդե, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում:

Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին, Բրայզան նշել է, որ նախագահ Պուտինն իսկապես անհանգստացած է այն հանգամանքով, որ ապրիլյան ճգնաժամը շատ լուրջ էր, և պատերազմի վերսկսման մեծ հավանականություն է պարունակում, որը ձեռնտու չէ Ռուսաստանին: «Պուտինը կարող է խաղաղապահի դերակատարում ունենալ այս հակամարտության մեջ»,- կարծիք է հայտնել ամերիկացի պաշտոնյան:

Նա անդրադարձել է նաև որոշ վերլուծաբանների այն կարծիքներին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանը կվերադարձնի «ազատագրված յոթ տարածքներից առնվազն հինգը»: Բրայզան, սակայն, չի կիսում այն տեսակետը, թե դա տեղի կունենա առաջիկայում: «Նման հայտարարությունները ճնշման փորձեր են գործընթացի նկատմամբ: Ես չեմ կարծում, թե հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում իրականացնել դա», - ասել է փորձագետը:

Ինչ վերաբերում է երևանյան վերջին իրադարձություններին, ապա այս կոնտեքստում Բրայզան համաձայնել է այն քաղաքագետների հետ, որոնք կարծում են, որ ՊՊԾ գնդի գրավումը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular