Բրազիլիայում ձիուն բանտ են նստեցրել անծանոթի մեքենան վնասելու համար (տեսանյութ)
ՎԻԴԵՈԲրազիլիայի Սերժիպի նահանգում ոստիկանները ձերբակալել են ձիու, որը վնասել է տեղի բնակիչներից մեկի մեքենան:
YouTube-ում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են կենդանուն փակել վանդակաճաղերի հետևում՝ ինչպես իրական հանցագործի:
Ձիու տերը՝ Ուիլյամս Ֆրասիշկու դուշ Սանտուշը, կենդանու հետ զբոսնելիս է եղել, երբ նրան մոտեցել են մարդիկ՝ ցանկանալով ձիու վրա նստել: Տերը չի մերժել անցորդներին, սակայն կենդանին վախեցել է անծանոթներից մեկից ու դրա պատճառով անզգուշաբար ընկել հարևանությամբ գտնվող մեքենայի վրա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանը ձիուն տարելէ ոստիկանական բաժանմունք:
«Նրան չէին կերակրել, ջուր չէին տվել և փակել են նեղ մի խցում, որտեղ տեղաշարժվելն անհնար էր: Ես գիշերը նրա համար ուտելիք տարա, սակայն այս առավոտ ինձ թույլ չտվեցին նրան կերակրել», - պատմել է Սանտուշը:
Հաղորդվում է, որ կենդանուն ազատել են հաջորդ օրը, երբ նրա տերն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը: