ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակվել է 4 բանկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը հետ է կանչել երկրի եւս 4 բանկերի լիցենզիաները:

Այս մասին հայտնում է «Թուրան»-ը՝ նշելով, որ դրանք Dekabank, Kredobank, Parabank եւ Zaminbank բանկերն են:

Բանկերի լիցենզիաները վերացնելու պատճառը նրանում է, որ «այդ բանկերի ակտիվները օրենսդրությանը համապատասխան կերպ դասակարգված չեն, նրանք չունեն անհրաժշետ պահուստներ, եւ միասնական կապիտալը չի համապատասխանում 50 մլն մանաթի չափով նվազագույն պահանջներին»,- ասել է Ասլանլըն:

Բանկերում աշխատում էր 450 մարդ, եւ հուլիսի 22-ից այնտեղ ժամանակավոր ադմինիստրատորներ են նշանակվել:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը պահպանել է առաջիկա 12-18 ամիսների համար Ադրբեջանի բանկային հատվածի գծով իր բացասական կանխատեսումը:

«Դա արտահայտում է գործակալության կարծիքն այն մասին, որ նավթի գների անկման եւ ազգային արժույթի փոխարժեքի նվազման պատճառով բանկային հատվածի վրա ունեցած բացասական ազդեցության արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը մինչեւ 2016 թվականի վերջը հետընթաց կապրի»,- զեկույցում նշել է Moody`s-ը:

- See more at: http://hartak.am/arm/n-62697#sthash.s65mTPee.dpuf

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular