Եթե դուք հոգնել եք սովորական կոտլետներից, ապա փորձեք այս օրիգինալ և համեղ մսով ուտեստը
ՖՈՏՈԵթե փնտրում եք օրիգինալ միտք համեղ ճաշ կամ ընթրիք պատրաստելու համար, ապա առաջարկում ենք մի չափազանց համեղ և հետաքրքիր ուտեստ, որը ոչ միայն համեղ է և օգտակար նյութերով հարուստ, այլ շատ գեղեցիկ է նայվում սեղանին։ Այն պատրաստվում է բավականին հեշտ և արագ։ Ձեզ հարկավոր է՝
- 700 գրամ ֆարշ,
- 100 գրամ կտրած սոխ,
- 100 գրամ սպիտակ հաց,
- 4 ձու,
- 2 մանրացրած սխտոր,
- 200 գրամ սերուցքային պանիր,
- 120 գրամ բեկոն,
- 100 գրամ ցանկացած կոշտ պանիր։
Մեծ ամանի մեջ խառնեք ֆարշը, սոխը, սպիտակ հացը, 1 ձուն, սխտորը և համեմունքներ ըստ ճաշակի։
Տեղափոխեք ստացված խառնուրդը ուղղանկյուն ձև ունեցող ամանի մեջ։ Գդալով հանեք մեջտեղի մասը, ինչպես ցույց է տրված նկարում։
Լցրեք մեջտեղում բեկոն, այնուհետև վերևի մասում դրեք սերուցքային պանիրը, իսկ հետո կոշտ պանիրը։
Այնուհետև կոտրեք 3 ձվերը և լցրեք այն վերևի մասում։ Դրեք պատրաստած ուտեստը ջեռոցում 180 աստիճանի տակ։
1 ժամից ուտեստը պատրաստ է։