Փորձված և արդյունավետ միջոցներ ճարպոտ մազերի խնամքի համար
ՖՈՏՈԳեղեցիկ և խնամված վարսեր ցանկանում են ունենալ բոլոր կանայք: Սակայն որոշ կանանց համար դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ ունեն չափից դուրս ճարպոտ մազեր: Նրանք ստիպված են լինում լվանալ դրանք ամեն օր: Նույնիսկ այս դեպքում կարող են չհասնել ցանկալի արդյունքին, լվանալով մազերը առավոտյան, օրվա երկրորդ կեսին դրանք կարող են արդեն այնքան էլ լավ տեսք չունենալ:
Հորմոնալ խախտումները, նյութափոխանակության խախտումը, անտիբիոտիկների երկարատև ընդունումը կամ պարզապես մազերի ոչ ճիշտ խնամքը: Մազերն ամեն օր լվանալը, ճիշտ մոտեցում չէ այս խնդրի լուծման համար, այլ հակառակը, ավելի է բարդացնում խնդիրը:
Օգտվեք Bosley, Vichy, La Roche-Posay բրենդների կողմից առաջարկվող բուժիչ միջոցներից, որոնք վաճառվում են դեղատներում: Ընտրեք մեկ մեթոդ, օգտագործեք այն այնքան ժամանակ, մինչև հասնեք ցանկալի արդյունքի:
Հետևեք ձեր սննդակարգին, գուցե խնդրի պատճառը հենց դա է: Նվազեցրեք ճարպոտ, կծու, քաղցր մթերքների օգտագործումը: Օգտագործեք ցինկով և վիտամին B6-ով հարուստ սննունդ (միս,ձուկ, ձու, գազար):
Եղեք առողջ և գեղեցիկ: