ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել համոզել, եթե ոչ՝ հյուծել ահաբեկիչներին. «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Երեւանում ստեղծված իրավիճակի պատճառով 1 օր շուտ Ղարաբաղից Երեւան վերադարձած Սերժ Սարգսյանը նույն օրն իր մոտ հավաքված ուժայիններին հրահանգ է տվել համոզել, եթե ոչ՝ հյուծել ահաբեկիչներին: Ծայրահեղ քայլերի գնալ ամենածայրահեղ իրավիճակում միայն:

Ի դեպ, անցնող 2 օրերին «ոտքի վրա» է եղել նաեւ ՀՀ-ում գործող արեւմտյան դիվանագիտական կորպուսը: Իշխանության ներսում կարծում են, որ նրանցից մի քանիսն անուղղակիորեն՝ գրանտների եւ այլ տեսքով ֆինանսավորում են ապստամբներին։ «Զինվածության այն մակարդակը, որ կար ապստամբների մոտ, բավականին «թանկ հաճույք էր»»,- ասաց «Հրապարակ»-ի իշխանական աղբյուրը:

Դեսպանները եւս անուղղակի հասկացրել են, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների ուղիով: Ի դեպ, նախագահականից հրահանգ է եղել ՀՀԿ-ականներին՝ «չխոսել, քանի դեռ օպերացիան չի ավարտվել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular