ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր զգեստն է Ձեզ ավելի դուր գալիս․ դա կպատմի, թե որքան նորաձև եք Դուք

ՖՈՏՈ

Այժմ խանութներում կարելի է գտնել տարբեր զգեստներ: Դասական մոդելներ կամ գերնորաձև նորույթներ, երեկոյան զգեստներ կամ ամենօրյա: Սակայն յուրաքանչյուր կին ունի 2-3 սիրած մոդել:

Նայեք ստորև ներկայացված 5 զգեստին և ընտրեք ձեր ամենահավանածը.

1. Կանացի և ռոմանտիկ

   Ձեր բնույթով դուք փոքր-ինչ միամիտ եք: Դուք անկասկած գիտեք, ինչպես է կառուցված աշխարհը, սակայն երբեմն նախընտրում եք նայել դրան վարդագույն ակնոցների միջով: Ձեր մոտ լավ զարգացած է կանխազգացումը և դուք ապրում եք սրտով այլ ոչ ուղեղով:    

   Որպես կյանքի ուղեկից փնտրում եք այնպիսի մարդու, ով կարող է դժվար պահին ձեզ խորհուրդ տալ:

2. Ազնվական և նուրբ

   Ձեր մեջ կա հսկայական էներգետիկա: Ձեր նմանների մասին ասում են «մեծատառով կին»: Դուք կանացի եք և նուրբ: Նույնիսկ սպորտային հագուստով շատ գրավիչ եք: Ունեք շատ երկրպագուներ, որոնք ձեզ հաճոյախոսում են: Միաժամանակ գիտեք ձեր գինը և հասկացնում եք, որ ձեզ նեղացնել չի կարելի:   

3. Իսկական հանելուկ

   Այդպիսի կանայք, անխոս, հետաքրքրում են տղամարդկանց: Նույնիսկ, եթե դուք 20 տարի ապրում եք ձեր ամուսնու հետ, ձեզ հաջողվում է պահպանել հանելուկը: Ձեր անձը բազմակողմանի է և յուրահատուկ: Տղամարդիկ հիանում են ձեզանով շփման առաջին վայրկյաններից սկսած:

   Բնատուր գեղեցկություն ունեք, սակայն համարում եք, որ դա չէ ամենակարևորը: Տղամարդկանց մոտ վայելելով մեծ հետաքրքրություն, դուք, գտնելով ձեր միակին, մինչև կյանքի վերջ հավատարիմ կլինեք նրան և պատրսատ եք նրա հետ նույնիսկ Մարս թռնել:   

4. Կատարյալ կին

   Այսպիսի կնոջ մասին երազում է յուրաքանչյուր տղամարդ: Տանը ձեր մոտ միշտ հավաքված է, սեղանին տաք ընթրիք է, ինքներդ՝ կոկիկ հագնված: Դուք հոգատար մայրիկ եք և միաժամանակ կրքոտ սիրուհի: Դուք մարդկանց տնօրինելու տաղանդ ունեք, այդ պատճառով ունեք ղեկավար դառնալու բոլոր հնարավորությունները: Մարդիկ վախենում են ձեզանից, բայց հարգում:   

5. Անկեղծ և բարեհամբույր

   Ձեզանից բարի ոչ ոք չկա երկրագնդի վրա: Երիտասարդ տարիքում դուք հաճախ էիք այրվում սիրո մեջ, սակայն տարիների հետ կարողացել եք անել ճիշտ եզրակացություններ: Գնահատեք ձեզ և միշտ ձեզ առաջին տեղը դրեք:

   Հիշեք, որ տղամարդիկ սիրում են իրենց գինը իմացող կանանց: Մի թույլ տվեք ոչ մեկին ձեզ նեղացնել և այդ ժամանակ կկարողանաք գտնել իրական երջանկությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular