ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է սահմանափակել հրազենային զենքի հասանելիությունը. Գերմանիայի փոխկանցլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայում անհրաժեշտ է սահմանափակել հրազենային զենքի հասանելիությունը ւ ուժեղացնել դրանց նկատմամբ վերահսկողությունը երկրի տարածքում։ Այ մասին Berliner Morgenpost-ին տվածխ հարցազրույցում նշել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը՝ Մյունխենի ահաբեկչությունից հետո։

Նրա խոսքով, հրազենային զենքի նկատմամբ վերահսկողությունը կարեւոր պահ է. «Մենք պետք է շարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ սահմանափակելու համար զենքի հասանելիությունը եւ այն ուժեղ վերահսկողության տակ պահել։ Ինչպես կարող էր հոգեպես անհավասարակշիռ 18-ամյա պատանին հրազենային զենք ստանալ։ Դա դեռ պետք է պարզել»,-ասել է Զիգմար Գաբրիելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ծագումով իրանցի 18-ամյա երիտասարդը կրակ էր բացել Մյունխենում։ Նա սպանել էր 9 մարդու եւ վիրավորել 27-ին։ Դրանից հետո երիտասարդն ինքնասպան էր եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular