Համացանցում քննարկվում է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը:
ՖՈՏՈՊարզվում է, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:Իրականում այդ ամենի «մեղավորները» երեխաներն են։
Նման նախաձեռնության առիթն այն է, որ նոյեմբերի 20-ը նշվում էր որպես Երեխաների համաշխարհային օր, ինչի համար էլ որոշում է կայացվել, որ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը մի քանի օր վարելու են հայ երեխաները։
Հավելենք, որ ավելի վաղ Մխիթարյանի էջում փոխվել էին ետնանկարն ու գլխավոր նկարը, ավելացվել էր նաև հետևյալ գրառումը.
«Պատրաստ եղիր, սոց. ցանցերի մյուս էջերն էլ են հարձակման ենթարկվելու»: