ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 կոդ բջջային հեռախոսի համար. ինչպես իմանալ, որ ձեզ լսում են

ՎԻԴԵՈ

Facte.ru  կայքը ներկայացրել է մի քանի կոդ, որոնք կօգնեն տեղեկատվություն ստանալ հեռախոսների մասին:

1. Կոդ *#06#
Այս կոմբինացիայի միջոցով կարող եք իմանալ ցանկացած սմարթֆոնի IMEI համարը:

2. Կոդ *#21# 
Այս կոմբինացիան օգնում է տեղեկություն ստանալ միացած  զանգերի փոխանցման մասին:

3. Կոդ *#62#
Այս կոմբինացիան հնարավորություն է տալիս իմանալ համարը, որի վրա փոխանցվում են զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:

4. Կոդ ##002#
Այս կոդը հավաքելով՝ կարող եք անջատել հեռախոսազանգերի փոխանցումները:

5. Կոդ *#30#
Տեղեկատվություն է տրամադրում զանգող համարի որոշման մասին:

6. Կոդ *#33#
Այս կոմբինացիան տեղեկատվություն է տալիս մատուցվող ծառայությունների՝ հեռախոսազանգերի, SMS հաղորդագրությունների և այլ տվյալների արգելափակման մասին:

7. Կոդ *#43#
Օգնում է տեղեկատվություն ստանալ զանգերի սպասման մասին:

8. Կոդ *777#
(Ուկրաինայի համար): Ներկայացնում է ընթացիկ հաշիվը, ինչպես նաև՝ օպերատորի մենյուն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular