ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնչիտա Վուրստը մտադիր է հրաժարվել մորուքավոր կնոջ կերպարից

ՎԻԴԵՈ

Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը հայտարարել է, որ մտադիր է ավարտել մորուքավոր կնոջ՝ Կոնչիտա Վուրստի կերպարում իր կարիերան ու փոխել գործունեության ոլորտը:


Ինչպես նշում է ria.ru-ն, միաժամանակ Նոյվիրտն ընդգծել է, որ Կոնչիտայի պատմության ավարտը լինելու է շատ դրամատիկ ու տպավորիչ: Արտիստը հավելել է, որ այժմ աշխատում է 2-րդ ալբոմի ստեղծման վրա, որի ձայնագրությունից հետո պատրաստվում է Կոնչիտայի կերպարով շրջագայության մեկնել:

Նոյվիրտի կարծիքով՝ Կոնչիտայի կերպարից հրաժարվելուց հետո ինքը կարող է զբաղվել կինոռեժիսուրայով կամ հագուստի դիզայնով:

Հիշեցնենք, որ Նոյվիրտն իսկական սենսացիա էր դարձել «Եվրատեսիլ 2014» միջազգային երգի մրցույթում, որտեղ ներկայացել էր մորուքավոր կնոջ կերպարով ու հաղթել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular