ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողինն ու հայտնի մասնագիտության կրողինը, ընդամենը... 40 օր է...

ՎԻԴԵՈ
Այս տեսանյութը դիտողները, թվում է, համակրանքով պետք է լցվեն մի մարդու մասին, ով իր շնորհակալությունն է հայտնում ընդվզած վարորդներին միակ աջակից դարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով ընդունել է իրենց, ուշադիր լսել, օգնության ձեռք մեկնել...
 
Սա, ցավոք, առաջին հայացքից... Իրականությունը շատ ավելի մելամաղձոտ է ու տխուր, քան կարելի է դիտել հնդկական ֆիլմերում...
 
Իբրև «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ ներկայացած սուբյեկտը, պարզվում է, սովորական շառլատան է, ով երկու կոպեկի դիմաց հայտնի ուժերից պատվեր է ստացել և վայրահաչում է մի մարդու հասցեին, ով, ըստ նույն սուբյեկտի, միակն է եղել, ումից աջակցություն են ստացել կարևոր պահերին... Եվ բարոյական ինչպիսի անկում պետք է մարդ ունենա, որ այդ իրողությունից շատ ժամանակ չանցած, այս անգամ այլ մտացածին կազմակերպության անունից, երկու կոպեկի դիմաց հերյուրանքներ տարածի, շարքային ՛՛մուտիլովկա՛՛-ներով զբաղվի...
 
Եվ գիտե՞ք ինչն է այս պատմության մեջ ամենացավալին. երբ մարդուն մարդատեղ են դնում, փորձում են չկասկածել նրա ազնիվ մղումներին, ձեռք են մեկնում, սակայն այդ ամենը ստորաբար վաճառվում է քառասուն արծաթով, առաջին իսկ հարմար առիթով...
 
Այս տեսանյութը մի փոքրիկ ամոթանք է այս սուբյեկտի նմանակներին, որ ինչպիսին չպետք է լինի իսկական տղամարդը, գործիչը, ինչպիսին չպետք է լինի մարդ արարածն ընդհանրապես... Ու նաև փոքրիկ հիշեցում է այն մասին, որ ոչինչ այս աշխարհում գաղտնի չի մնում, և գողինն ու հայտնի մասնագիտության կրողինը, ընդամենը... 40 օր է...
 
Ռոման Բաբայան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular