ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Մուսայելյան . « Սրտիս աղջիկ»- ը յուրահատուկ մեսիջ է երիտասարդությանը

ՎԻԴԵՈ

Հայկական շոու բիզնեսի անիմաստ փնտրտուքի ու մրցավազքի մեջ հանդիպեցի մի երիտասարդ երգչի , ով հաճելիորեն զարմացրեց ինձ իր համեստությամբ : Մարդ , ով չէր ձգտում նոր տեսահոլովակը լցնել մերկ աղջիկներով ու թանկ մեքենաներով մենակ թե նայեն այն :

Արթուր Մուսայելյան երգիչը սիրով պատասխանեց մեր հարցերին :

Որքա՞ն ժամանակ է , որ երգարվեստում եք  :

Տարիներ առաջ հաճախել եմ երաժշտական դպրոց , դաշնամուրի բաժին , մասնակցել եմ տարբեր մրցույթների , այդ թվում « Հայաստանի ձայն 3 » - ին , Սոնայի խմբում եմ եղել : Կարծում եմ երգչի հաղթանակը երևում է միայն հանդիսատեսի գնահատականներով ու ջերմ վերաբերմունքով :

Ինչպե՞ս ընտրվեց «Սրտիս աղջիկ» տեսահոլովակի երգը :

Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը , երաժշտությունը իմ հոգեհարազատ ընկեր և պրոդյուսեր Հայկ Գևորգյանը , գործիքավորումը ` Կարեն - Սևակ ,ձայնագրումը՝  « Դուետրո »  ստուդիո ,բեք վոկալ Լուսինե Կարեյան,օպերատոր` Սուրեն Թադևոսյան , մոնտաժ` Սուրեն Սարգսյան , ռեժիսոր ` Խաչիկ Եղոյան ,պարուհի՝ Մարիա Տովմասյան

Շատ գեղեցիկ կատարում է հետաքրքիր անվանումով , իսկ այսօր շրջապատում սրտի թելադրանքո՞վ են ընտրում , ընտանիք կազմում :

Ցավոք այսօրվա հայ իրականության մեջ պակասում է սրտով ընտրությունը : Ինչ - ինչ հանգամանքներ հաշվի առնելով ընտրություն են անում , արդյունքում մեծ թվով բաժանություններ կան , միակողմանի ծնողի հետ մեծացող երեխաներ :

Ենթադրում եմ , որ այդ տեսահոլովակով սեր եք քարոզում :

Սա յուրահատուկ մեսիջ է երիտասարդությանը , որ կյանքում ընտրություն անեն սրտի կամոք, լսեն ներքին ձայնին : Կյանքում իրավիճակները փոխվում են , սերն ու ներելու հատկությունն է իրար կողքի պահում զույգին և հետո սիրտը երբեք չի սխալվում :

Մի տեսակ մաքրությունը պակասե՞լ է մարդկային հարաբերություններում , շոու բիզնեսում :

Մաքրությունը պակասել է ոչ միայն միմյանց հանդեպ այլ նաև դեպի հանդիսատեսը :

Հիմա ի՞նչ տեսահոլովակների կարիք ունենք  

Որակյալ ու միաժամանակ բարոյականության սահմաններ հարգող , որ ընտանիքիդ հետ նայես երեխահյիցդ , ծնողիցդ չամաչես :

Ի՞նչ ծրագրեր ունեք հարցին պատասխանեց Արթուրի պրոդյուսեր Հայկ Գևորգյանը

Ունենք երկու նոր երգ , որոնք ձայնագրման փուլում են : «Սրտիս աղջիկ » - ը ի ուրախություն մեզ լավ ընդունվեց , չկան սուր քննադատություններ , մեր սպասումները արդարացվեցին :Առաջիկայում նախատեսված է զուգերգ : Արթուրի աշխատասիրությունը և իմ մտահղացումները կբերեն այն արդյունքին , որ կկարողանանք տալ հանդիսատեսի աչքին ու ականջին հաճելի ու որակյալ գործեր :

 

 



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular