ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի իշխանությունները ձերբակալեցին Սաակաշվիլիին

ՎԻԴԵՈ
Ուկրաինա - Ուժայինները ձերբակալում են Միխեիլ Սաակաշվիլիին, Կիև, 5-ը դեկտեմբերի, 2017թ․

Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը և դատախազությունը խուզարկել են «Նոր ուժերի շարժման» առաջնորդի՝ Կիևում գտնվող բնակարանը, թե ինչ հիմքով՝ իրավապահները դեռ չեն պարզաբանում:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խուզարկության ժամանակ Սաակաշվիլին գտնվել է 8 հարկանի շենքի տանիքում, որտեղից անվտանգության ուժերը նրան բռնի ուժով իջեցրել ու նստեցրել են մեքենան:

Տեսանյութերում երևում է, որ Սաակաշվիլիի տասնյակ աջակիցներ փորձել են խոչընդոտել՝ արգելափակելով մեքենայի ճանապարհը:

Երկու օր առաջ Սաակաշվիլին աջակիցների հետ զանգվածային բողոքի ցույց էր կազմակերպել Կիևում՝ պահանջելով նախագահ Ուկրաինայի Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Ավելի վաղ՝ անցած ամիս, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե ընդդիմադիր առաջնորդը հեղաշրջում է ծրագրում երկրում՝ արտաքին ուժերի աջակցությամբ:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սաակաշվիլին հայտարարում էր, որ Պորոշենկոն պատրաստվում է ձերբակալել իրեն և անձամբ նման հրահանգ է տվել Լուցենկոյին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular