Այն, ինչ մենք անվանում ենք Ինտուիցիա, բազմաթիվ գաղտնիքներ ունի
ՖՈՏՈԵրկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը իր ինքնակենսագրականում գրում է. «Երբ ես ակտիվորեն ղեկավարում էի Հիմնադրամի աշխատանքները, իմ մեջքը ցավում էր։ Սուր ցավը ես գնահատում էի որպես ազդանշան այն բանի, որ գործերումս ինչ- որ բան այն չէ։ Չնայած խոստովանեմ, որ դա ներդրված կապիտալը ղեկավարելու ամենագիտական մեթոդը չէ»:
Իսկ բոլորի կողմից սիրված հեռուստաէկրանի աստղ Դեմի Մուրը հարցազրույցներից մեկում նշում է. «...Ինտուիցիան լոկ ներքին մեխանիզմ է, որն օգնում է որոշումներ կայացնելու։ Դա այն է, ինչ որոշ մարդիկ անվանում են ներքին զգացողություն, բնազդ, ձայն, որը մեզ ստիպում է շարժվել այս կամ այն ուղղությամբ»:
Շրջապատող աշխարհը յուրաքանչյուր ժամ փոփոխվում է, և կյանքից հետ չմնալու համար մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ փոփոխությունները։ Սակայն ակնհայտ է, որ դրա համար զգացողության «ստանդարտ» օրգանները բավարար չեն։ Ահա և ստիպված ենք օգտվել խորհրդավոր «ինչ -որ մի բանի ծառայություններից», որից մենք հաճախ փորձում ենք առանձնանալ:
Սակայն ֆիզիկական տեսանկյունից ինտուիցիան անշոշափելի է և հաճախակի այն օգտագործվում է զուտ գործնական նպատակներով։ Օրինակ, ամերիկացի բժիշկ Լորա Դեյը պնդում է, որ ինտուիցիայի օգնությամբ գտել էր կորած մարդկանց, որոնց երբեք չէր էլ տեսել, գուշակում էր ոսկու գինը և Դոու-Ջոնսի ցուցանիշը (ցուցանիշ, որը վեց ամսվա կտրվածքով կանխավ «ցույց է տալիս» ամերիկյան խոշոր ընկերությունների ակցիաների կուրսը ), կանխատեսում նոր դեղերի արդյունավետությունը, մշակում դատարանում հարիր պահվածքի ռազմավարություն, որի շնորհիվ կարելի էր կռահել հակառակ կողմի իրավաբանների հարցերը և այլ բազմաթիվ «հրաշքներ» էր գործում։ Սակայն ամենահետաքրքրաշարժն այն է, որ որքան քիչ գիտենք մենք ինչ-որ մի բանի մասին, այնքան արդյունավետ է աշխատում մեր ինտուիցիան: