Կադիրովի դուստրը Չեչնիայում «գաղտնի» սեքս-շոփ է բացել. տեսականին շշմելու է. լուսանկարներ
ՎԻԴԵՈՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, սեքս-շոփ է բացել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Հաղորդվում է, որ մասնագիտացած խանութում կարելի է ձեռք բերել էրոտիկ ներքնազգեստ կանանց համար, մերսման համար քսուքներ, կանացի սեռական օրգանը նեղացնող գել, մտրակներ, դիմակներ և տարբեր ինտիմ աքսեսուարներ:
Խանութի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել անցած ամսվա վերջին: Lady A բուտիկի մասին գրել են մի քանի շատ հայտնի չեչեն բլոգերներ:
Չեչնիայում այդպիսի խանութի բացման մասին հրապարակավ չի հաղորդվել, Կադիրովի դուստրը չի մեկնաբանում իրադարձությունը:
Խանութը պաշտոնական էջ չունի, սակայն լրագրողները գտել են ինստագրամյան փակ էջ, իսկ խանութի տեսականուն ծանոթանալու համար անհրաժեշտ է էջի ղեկավարության թույլտվությունը ստանալ: Ներկայումս այն մոտ 20 000 հետևորդ ունի:
Հայտնի է, որ սեքսի թեման Չեչնիայում արգելված է: