ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե զենքով հարձակվում ես, դու ահաբեկիչ ես, նպատակը երրորդական է.Ահարոն Ադիբեկյանը «Սասնա ծռերի» մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործունեության մեջ մանկամիտ ռոմանտիզմից անցում եղավ դեպի ողջամտություն, հույս կա, որ հաջորդ անցումը կլինի դեպի իրատեսություն: Այս մասին վերջին օրերին երևանյան իրադարձությունների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր հույսը երրորդ կողմն էր, որ հանդես եկավ Վիտալի Բալասանյանի դեմքով, սա մասնակիորեն իր ազդեցությունն ունեցավ նաև պատանդների ազատման հարցում: Հաջորդը, նրանք հույս ունեն, որ իրոք կլինի ժողովրդական ցասում, իսկ այն, որ նրանք կդառնան իրատես, դա բավականին կասկածելի է, որովհետև կապ չունի, թե ծուռը որտեղից է, Սասունի՞ց է, Կոնդի՞ց է, թե՞ որտեղից: Նրանք ֆանատիզմի նշույլներ ունեն, այնպես որ նույնիսկ եթե լույսն անջատեն, սնունդ չտան, նրանք իրենց ընտրած առաքելության տրամաբանությամբ պետք է առաջ գնան, դա մահապարտների տրամաբանություն է»,-ասաց սոցիոլոգը:

Ահարոնյանի խոսքով՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը լինի իրատես , ապա կհասկանա իրավիճակը, կհասկանա, թե այդ խմբի գործողություններն ինչ արտաքին և ներքին վնասեր կբերեն Հայաստանին:

Հարցին,թ ե ի՞նչ պատճառներով է, որ Հայաստանում խնդիրներ լուծելու համար մարդիկ զենք են բռնում, Ադիբեկյանն ասաց, որ եթե Հայաստանում ցանկանում են, որ 25 տարում 200 դեմոկրատիա ունենան,ապա դա մանկամտություն է.«Մենք պետք է գնահատենք մեր զարգացումները նախորդի համեմատ»:

Tert.am-ի դիտարկմանը, թե ինչ հիմքով է Ահարոն Ադիբեկյանն ահաբեկիչ անվանում «Սասնա ծռերի» անդամներին, չկա ուժի մեջ մտած դատավճիռ և հայտնի չէ, թե ինչ հոդվածով է քրեական գործը, Ադիբեկյանն օրինակ բերեց ամերիկյան դատարաններից մեկում տեղի ունեցած գնդակահարությունը, որ դատարանը չի կարող ապացուցել, որ իրենց աչքի առաջ տեղի գնդակահարություն .«Սա ակնառու է, եթե զենքով մտնում ես, հարձակվում ես, դու արդեն ահաբեկիչ ես: Կապ չունի նպատակը, ձևը, դրանք երրորդական են»:

Հարցին, թե ուսումնասիրություններ արվե՞լ են, թե հանրության քանի տոկոսն ինչպես է ընդունում խմբի գործունեությունը, Ադիբեկյանն ասաց, որ այդ մասին տվյալները կուսումնասիրվեն աշնանը նախատեսված հարցման ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular