ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համերգ նվիրված Լուսինե Զաքարյանի 80- ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի Աստվածահաճո ձայնով Լուսինե Զաքարյանը կդառնար 80 տարեկան : 1992 թ . դեկտեմբերի 30- ին երկրային կյանքից հեռացած երգչուհին մեծ ու արժեքավոր երևութ էր հոգևոր դասական արվեստում : Կյանքի ոլորանները հավատքով անցած երգչուհին իրեն ամբողջապես նվիրաբերել էր երգեցողությանը և աշխարհին լսելի ու պաշտելի դարձել դեռ կենդանության օրոք :

Տենոր " համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ-ի նախագահ Կարեն Զոհրաբյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 12 -ին ժամը 18:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա "Հուշերի հետ " խորագիրը կրող համերգ - երեկո , որին կմասնակցեն Երևանի պետական կամերային երգչախումբը գեղ.ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ , ինչպես նաև անհատ կատարողներ : Լուսինե Զաքարյանի ամբողջական կերպարը կներկայացնի բանախոս Օլյա Նուրիջանյանը : Համերգը կսկսվի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար , Տեր Շահե քահանա Հայրապետյանի աղոթքով և Լուսինեի հիշատակման խոսքով : Դահլիճում ներկա կլինեն Լուսինե Զաքարյանի հարազատներն ու նրա արվեստի երկրպագուները : Ի դեպ տեղեկացնենք , որ համերգը կոմերցիոն բնույթ չի հետապնդում ` մուտքն ազատ է :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular