ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա այն լիդերը, որին հասարակությունը հավատա. Հայաստանի դիվանագիտությունը լուրջ փակուղու մեջ է հայտնվել. քաղաքագետ (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armlur.am-ը գրում է.

Մեկ շաբաթվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է իրականցվում ժողովրդից մաքսիմալ աջակցություն ստանալը և գնդի շուրջ հավաքելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից:

Քաղտեխնոլոգի խոսքով` սա քաղաքական ակցիա է: «Այստեղ ամենակարևոր պահանջը Ղարաբաղի տարածքների հանձնման խնդրի լուծումն է: Եվ Վիտալի Բալասանյանն էլ հայտնեց, որ լարվածությունը հենց դրա շուրջ է գոյանում: Ապստամբներին հաջողվել է կապ հաստատել դրսի հատկապես լրագրողների հետ:

Դա մեծ բան է»,- նշեց Վիգեն Հակոբյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ` իշխանությունը երկու պատճառ ունի պասիվ լինելու: Առաջինը, որ իշխանությունները չեն ուզում արյունահեղություն լինի, երկրորդը Ղարաբաղի հարցն է: «Հիմա հասկացնում են միջնորդ երկրներին, որ այս պարագայում հնարավոր չէ որևէ քայլ ձեռնարկել»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է պատանդներին ազատ արձակելուն, քաղտեխնոլոգը նկատում է, որ դա հետաքրքիր քաղաքական, մարդասիրակն քայլ էր. «Կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը լուրջ փակուղու մեջ է հայտնվել:

Իսկ մնացած հարցերը լուծվող հարցեր են: Իշխանությունները պատրաստակամ են բանակցել Սէֆիլյանի և այլ հարցերի շուրջ: Չկա այն լիդերը, որին հասարակությունը հավատա»,- եզրափակեց նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular