ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանդարինի մասին. Մրգի օգտակար ու բուժիչ հատկությունները և հակացուցումները, որոնց մասին քչերը գիտեն

ՖՈՏՈ

Մեկ մանդարինը պարունակում է շատ կալցիում(26մգ), ֆոսֆոր(12մգ),որոնք ամրացնում են ոսկորներն ու ատամները, ինչպես նաև մագնեզիում(8մգ), որն ազատում է նյարդային լարվածությունից:

Մանդարինի կեղևը պարունակում է սալվեստրոլ Q40, որը 9%-ով իջեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը:

Ցիտրուսային մրգերի և հատկապես մանդարինի բարձր ալերգիկ հատկանիշներիի մասին լուրերը չափազանցված են : Իրականում հավկիթը, ձկնեղենը, գետնանուշը ավելի վտանգավոր են այս առումով:

Մանդարին խորհուրդ չի տրվում մինչև մեկուկես տարեկան երեխաներին, ինչպես նաև հղիության վերջին շրջանում գտնվող կանանց՝ երեխային ալերգիայից պաշտպանելու համար:

Մանդարինի ընդունումը պետք է սահմանափակել ստամոքսահյութի բարձր թթվայնության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում: Քաղցր տեսակները խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետի դեպքում:

Շատ օգտակար է տան օդը մանդարինի բույրով օծելը: Վերցրեք մանդարինի եթերայուղ և օգտագործեք այն տանը: Այն բարձրացնում է տրամադրությունը, և որքան էլ անհավանական թվա, լավացնում է նյութափոխանակությունը և մարսողությունը, փակում ախորժակը:

Ավելորդ քաշի դեպքում ձեզ օգնության կհասնի այս հրաշալի միրգը:

Դուք կարող եք ուղղակի քաղցը հագեցնել մանդարինով(100գր. մանդարինը պարունակում է 42 կկալ՝ որքան վարունգն է պարունակում): Նրա վիտամինահանքային բաղադրիչները լավացնում են նյութափոխանակությունը, դուրս բերում ավելորդ հեղուկը, հալեցնում ճարպերը՝ ազատելով մեզ ավելորդ կիլոգրամներից, իսկ սրտամկանը՝ ավելորդ ծանրաբեռնվածությունից:

Սեզոնային վարակների դեպքում օգտագործեք մանդարին:

Մրսածության և հարբուխի դեպքում, որպես բնական հակազդիչ, հարկավոր է ընդամենը 3-4 մանդարին ուտել: Այն հարուստ է բիոֆլավոնոիդով, որը նպաստում է C վիտամինի լավ յուրացմանը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular