ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պանրի մասին. Ահա թե որ պանիրն է ամենաօգտակարը և որոնք խորհուրդ չեն տրվում շատ օգտագործել

ՎԻԴԵՈ

Պինդ պանիրը պարունակում է կալցիում, ցինկ և ֆոսֆոր, որոնք ամրացնում են ոսկորներն ու ատամները:Այն հարուստ է նաև սպիտակուցներով և անփոխարինելի ամինաթթուներով:

Հալած պանրի կալորիաներն ավելի քիչ են: Պարունակում է քիչ քանակությամբ կալցիում, փոխարենը հարուստ է նատրիումով: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել բարձր ճնշում, սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց: Պետք է նկատի ունենալ, որ հալած պանրում քիմիական հավելումներն ավելի շատ են:

 Հունական և բորբոսներով պանիրները պարունակում են այնպիսի խմորիչներ(ֆերմենտներ), որոնք օգտակար են հատկապես աղեստամոքսային տրակտի համար: Սակայն խորհուրդ է տրվում այդ տեսակ պանիրների օգտագործումը չչարաշահել:

 

Ապխտած պանիրները գրգռում են լորձաթաղանթը: Գաստրիտ և մարսողական խնդիրներ ունեցող մարդիկ  պետք է հրաժարվեն ապխտած պանրի կիրառումից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular