ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12 նորաձեւ խորհուրդ Ամանորի համար՝ հայտնի ոճաբանից

ՎԻԴԵՈ

Գալիք տարվա թրենդների մասին տեղեկությունների հոսքն այնքան բազմազան ու հակասական է, որ դուք հաստատ մոլորվել եք նորաձեւ գույնի կամ հագուստի ձեւի ընտրության հարցում, իսկ նորաձեւ բլոգերների գրածները կարդալուց արդեն հոգնել եք կամ էլ պարզապես չեք վստահում նրանց։ Դրա համար էլ NEWS.am STYLE-ը հավաքել է տեղեկություններ, այսպես ասած, առաջին ձեռքից։ Ոճաբան Արմեն Գալյանը պատմել է այն մասին, թե ինչ է պետք հագնել Ամանորի գիշերն ու ինչ թրենդներ են ձեզ սպասում 2018-ին։

«Ամանորից առաջ բոլորին մեկ հարց է հուզում՝ ի՞նչն է ակտուալ լինելու գալիք սեզոնին, ու որ գույներով է նախընտրելի դիմավորել Ամանորը։ Այսօրվա դրությամբ նորաձեւությունը մեզ առաջարկում է գալիք տարվա 12 գլխավոր թրենդ»,- նշեց Արմեն Գալյանը։  

«Ցավոք, շատերը սխալմամբ կարծում են, որ եթե գալիք տարին Դեղին Շան տարի է, ուրեմն պարտադիր պետք է այդ գույնի հագուստ հագնել։ Դեղինը շատ քմահաճ ու անկանխատեսելի գույն է, այն ոչ բոլորին է սազում, դրա համար էլ նման գնումը ռիսկային է։ 2018-ի գլխավոր գույնը ուլտրամանուշակագույնն է։

Թե այս, թե գալիք տարում ոչ պակաս կարեւոր ու ոճային գույն է լինելու կարմիրը։ 2018-ին թույլատրելի է հագնել լրիվ կարմիր մոնոլուքեր, նաեւ դրանք համադրել ավելի հանգիստ երանգների հետ։ Մի մոռացեք ձեռք բերել նաեւ  կարմիր շրթներկ։

Նաեւ  շատ ակտուալ կլինեն զմրուխտյա ու մուգ կապույտ երանգները, զուսպ ու ազնվական։ Նման գույները կսազեն բոլոր կանանց։  Ամանորի համար կարելի է ձեռք բերել զմրուխտյա տաբատային կոստյում կամ կապույտ զգեստ։  

Գալիք տարի մենք հաստատ չենք կարողանա խուսափել թավիշից ու լյուրեքսից, դրանք ընթացիկ տարուց փոխադրվում են գալիք տարի։ Դրանք առանձնահատուկ տոնական ու գեղեցիկ տեսք ունեն։

Այդ օրը կարելի է համեստություն չանել՝ թող շատ մետաղ լինի հագուստի մեջ, շպարում ու նույնիսկ աքսեսուարներում, նաեւ՝ փայլ։ Այդ օրը փայլերի հարցում չափն անցնելը ներելի է։

Սեւազգեստ մարդիկ նորից վերադառնում են։ Կաշի, թե վինիլ՝ դրանք պետք է սեւ լինեն։ Տոտալ լուքն այդ դեպքում նույնպես ներելի է։ Դրա համար էլ կարող եք համարձակ գնել կաշվե զգեստներ, բաճկոններ, կիսաշրջազգեստներ, աքսեսուարներ։ Միայն թե՝ սեւ գույնի։

 շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular