ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա թե իրականում ինչից են պատրաստվում խանութում վաճառվող բոլորիս սիրելի պելմենիները. Սա պետք է իմանան ու տեսնեն բոլորը

ՎԻԴԵՈ

Տավարի որակյալ փափկամիս, անարատ կաթ, թարմ սոխ, բարձրորակ ալյուր, ձու, թարմ աղացված համեմունքներ և այլ գովազդային խոստումներ, որ տրվում են, սակայն իրականում գոյություն չունեն դրանք վաճառվող էժանագին պելմենիների մեջ:

Իրականում պելմենիների բաղադրության մեջ տավարի փափկամսի փոխարեն  օգտագործում են հավի միս, տավարի էժանագին ճարպ, հավի կաշի, բուրավետիչներ ու սոյայի տեքստուրատ:

Վերջին նշված հավելումը՝ հատուկ բաղադրիչ է, որ ձեզ մոտ ուտելիս տպավորություն է ստեղծում, թե մսի կտորի հանդիպեցիք: Ինչպես նաև էժանագին պելմենիներում ձվի փոխարեն օգտագործում են ձվի փոշի:

Դրանցում ավելացվում են նաև կարագինին, մոդիֆիկացված օսլա և ֆոսֆատ, որը միջուկը դարձնում է խոնավ և համապատասխանաբար ազդում քաշի վրա:  Էժանագին պելմենիների մեջ օգտագործվող բաղադրիչներից են նաև համի ուժեղացուցիչները: Այս բաղադրիչները արգելված չեն սննդում  և կարելի է օգտագործել սակայն միայն սահմանափակ չափով, որը երբեք չպետք է գերազանցվի:

Սակայն, միայն մսի անորակության մասին խոսելիս չպետք է մոռանալ պելմենու խմորի մասին, թե ինչպիսի ալյուրից է այն պատրաստվում: Պիտակին նշված բարձրորակ ալյուրը փոխարինվում է երկրորդ կարգի ալյուրով, որը մոխրահողագույն տեսք ունի: Որպեսզի ստանան ցանկալի գույն, օգտագործում են  տիտանի E171 երկօքսիդ, որը, սովորաբար,  օգտագործում են ատամի մածուկի մեջ:  Այս դեպքում ալյուրի ճերմակությունը բարձրացնելով՝ մեծանում է նաև վտանգի չափը առողջության համար, քանի որ այս հավելումը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը:

Այս ամբողջ ինֆորմացիան ավելի համոզիչ է դարձնում ստորև ձեզ առաջարկվող բացառիկ տեսանյութը, որտեղ պարզ երևում է, թե ինչ է օգտագործվում տավարի փափկամսի փոխարեն:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular