ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի տրանսգենդերն առողջ երեխա է լույս աշխարհ բերել՝ որպես կին իր առաջնեկին ունենալուց 5 տարի անց (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում բնակվող 30-ամյա Կասի Սալիվանը համարվում է առաջին մարդն աշխարհում, որը երեխա է լույս աշխարհ բերել և՛ որպես կին, և՛ որպես տղամարդ:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, ամերիկացի տրանսգենդերն առողջ երեխա է ծննդաբերել հինգ տարի առաջ կին եղած ժամանակ իր առաջնեկին ունենալուց հետո:

Իր նախկին ամուսնուց Սալիվանը 5 տարի առաջ որդի է ունեցել: Երեխայի լույս աշխարհ գալուց մեկ տարի անց նա սեռափոխության է դիմել: Երկրորդ երեխային՝ Ֆենիքսին, նա ծննդաբերել է կեսարյան հատման օգնությամբ։

Ֆենիքսի հայրը Սալիվանի 27-ամյա զուգընկերն է, որի հետ հարաբերությունների ժամանակ նա դադարել էր տղամարդկային հորմոններ ընդունել:

Զույգը չի ցանկանում բացահայտել Ֆենիքսի սեռը՝ նախընտրելով նրան մեծացնել որպես չեզոք սեռի ներկայացուցիչ, մինչ նա բավականաչափ հասուն կլինի իր սեռն ընտրելու համար:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular