ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 մեջբերումներ, որոնք կօգնեն դիմանալ բաժանման ցավին

ՖՈՏՈ

Աստված ասում է. «Պատճառը, որ մարդիկ հանկարծ հեռանում են ձեզանից՝ կապված չէ ձեզ հետ: Դա այն պատճառով է, որ ես հեռացնում եմ նրանց ձեր կյանքից, որովհետև նրանք չեն կարող գնալ այնտեղ, որտեղ պատրաստվում եմ տանել ձեզ: Այնտեղ նրանք միայն կխանգարեն ձեզ, որովհետև իրենց դերը ձեր կյանքում՝ նրանք արդեն խաղացել են: Բաց թողեք նրանց և շարունակեք առաջ գնալ: Առջևում ձեզ ավելին է սպասում»:

Երբ մենք ապրում ենք կորուստ, բաժանում, կյանքի հիվանդագին փոփոխություններ՝ պետք է հիշել, որ պետք է մեզ ժամանակ տանք, որպեսզի վերականգնվենք էմոցիոնալ առումով: Դա հնարավոր չէ անել մեկ օրում: Ուղղակի կանգնել և շարք վերադառնալ: Դրա համար, որպեսզի առաջ շարժվենք, հարկավոր է կոտրված անձնականից մինչև լիարժեք՝ կատարել բազմաթիվ մանր քայլեր:

Պետք չէ մտածել, որ բաժանումով ձեր կյանքն ավարտվում է: Դուք դրան կդիմանաք: Ի տարբերություն նրա, ինչին բախվում են այս աշխարհում որոշ մարդիկ՝ դա ոչինչ է: Բայց այդպես պատահում է: Ուղղակի հիշեք, որ այն ինչ մեզ չի սպանում՝ մեզ ավելի ուժեղ է դարձնում:

Ջենիֆեր Էնիսթոն

Պահիր գլուխդ բարձր, իսկ միջնամատդ՝ է՛լ ավելի բարձր: Թող իմանա, թե ինչ է կորցրել:

Մեգան Ֆոքս

Եթե ինչ-որ մեկը կոտրում է սիրտդ՝ հարվածիր նրա դեմքին: Չէ, լուրջ, հարվածիր նրան և գնա պաղպաղակ ուտելու:

Ֆրենկ Օուշն

Ես վստահ չեմ, թե ինչ կբերի ապագան, բայց ես գիտեմ, որ կլինեմ լավատես և չեմ տրվի հուսալքությանը: Ինչպես ասում էր իմ հայրը. « Ինչ եղել՝ եղել է: Դա այն չէ, որ պետք է լիներ, և ոչ էլ այն է որ պետք է չլիներ: Ինչ եղել՝ եղել է»:

Նիկոլ Քիդման

Եթե սիրում եք ինչ-որ մեկին՝ մի պահեք, բաց թողեք: Եթե նա վերադարձավ՝ նշանակում է նրան այլևս ոչ մեկ չի սիրել: Բաց թողեք նրան կրկին:

Քանի դեռ դուք փորձում եք բուժել անցյալի վերքերը, դրանք կշարունակեն արյունահոսել: Դուք կարող եք վերքը փակել կերակուրով, ալկոհոլով, թմրանյութերով, աշխատանքով, ծխախոտով, սեքսով, բայց արյունը միևնույն է դուրս կպրծնի և բիծ կթողնի ձեր կյանքի վրա: Դրա համար պետք է ուժ գտնել բացել վերքը, մտցնել դրա մեջ ձեռքը և դուրս հանել միջուկը, ցավի պատճառը, որը ձեզ պահում է անցյալում հիշողություններում, և համակերպվել դրա հետ:

Եթե դուք այդքան խիզախություն ունենաք ասել «Գնաս բարով», կյանքը կպարգևատրի ձեզ նոր «Բարևով»:

Պաուլո Կոելյո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular